News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյանի փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած 2 պատանիները՝ 14-ամյա Էդգար Գասպարյանը եւ 15-ամյա Ռոլանդ Խոջայանը, նույն շենքից են: «Արմենիա» բժշկական կենտրոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տղաների հարեւանուհին՝ Մարուսյա Գեւորգյանը նշեց, որ գերազանց ղովորող երեխաներ են:

«Իմ երեխաների հետ են սովորում թիվ 135 դպրոցում: Նույն շենքից ենք, մեկը 3-րդ հարկի հարեւան է, մյուսը՝ 4-րդ: Նաեւ «Թումո»-ում են սովորում, այնտեղից տուն վերադառնալիս են եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ լրատվական թողարկումներից են իմացել դեպքի մասին. «Ազգանուններից ճանաչեցինք երեխաներին, շատ անհանգստացանք ու հիմա եկել ենք տեսնենք ինչպես է նրանց վիճակը»:

Սակայն նրանց թույլ չեն տալիս տեսակցել տղաներին, քանի որ նրանք սկզբում գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, հետո էլ տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողներին հայտնել էր, որ գիշերը՝ վիրահատություններից հետո, երկու դեռահասների վիճակը կայունացել է, նրանց հերթով անջատել են արհեստական շնչառության ապարատից, նրանք արդեն ինքնուրույն են շնչում։

Նախարարը պարզաբանել է, որ տուժածներն ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։ Հատկապես ծանր է եղել դեռահասներից մեկի վիճակը, որի մոտ ոտքի լուրջ վնասվածք է եղել ուժեղ արնահոսությամբ։ Երեկոյան նրան անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք, առանց նախնական հետազոտության, հակաշոկային թերապիա են անցկացրել, իսկ  հետո վիրահատել են։ Այդ գործողությունների շնորհիվ դեռահասի ոտքը հաջողվել է փրկել։ Դեռահասների հետագա բուժումը կկազմակերպվի «Սուրբ Աստվածամայր» հատուկ մանկական կլինիկայում։

Նշենք, որ պայթյունը տեղի է ունեցել Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ, թիվ 63 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսում։ Պայթյունն այնքան ուժգին է  եղել, որ լսվել է մի քանի կիլոմետրից, հարեւան շենքերում ապակիներ են կոտրվել։

Ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված  Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:  Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

Կան 2 զոհ, որոնց ից մեկի ինքնությունը հայտնի է, մյուսի ինքնությունը ճշտվում է:

Տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի եւ Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Դեպքի վայրում իրավապահ մարմինները  իրականացնում է անհետաձգելի քննչական, դատավարական եւ օպերատիվ հետախուզական գործողություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ