News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները՝ Ռոլանդ Խոջոյանը եւ Էդգար Գասպարյանը 3 օր առաջ ականջի վիրահատության են ենթարկվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոլանդի հայրը:

«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին: Նորից  վիրահատել են, այսօր էլ դուրս են գրվել»,- ասաց Սուրեն Խոջոյանը:

Նշենք, որ Նրանք պայթյունից անմիջապես հետո վիրահատության էին ենթարկվել: Այժմ գիտակցության են, սակայն քայլել չեն կարողանում:

Հիշեցնենք, որ որ թիվ 63 համարի ավտոբուսը պայթել էր ապրիլի 25-ին` ժամը 21:45-ի սահմանում, Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ: Երկու մարդ, այդ թվում ենթադրյալ հանցագործը, զոհվել էին, 8 հոգի տուժել էր: 2002թ. ծնված Էդգար Գասպարյանը եւ 2001թ. ծնված Ռոլանդ Խոջայանը բեկորային վնասվածքներ,  այրվածքներ էին ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիները հիվանդանոցից տուն են գնացել ինքնուրույն քայլելով. ԱՆ
Բազմակի, ծանր վնասվածքներ ստացած 14 եւ 15 տարեկան պատանիները առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո...
Ամենաշատ