News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալին, ապրիլի 22-ին, ժամը 10.20-ի սահմաններում, վերջինիս աշխատասենյակում ներկայացրել է փաթեթ եւ 20.000 ՀՀ դրամ` հայտարարելով, որ նշված փաթեթը եւ գումարը իրեն է տվել անծանոթ մի քաղաքացի` քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին փոխանցելու համար:

ՔԿՎ մամուլի հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են երեք առանձին փաթեթներ եւ մեկ հատ «Ռիվանոլ 0,1գ.» գրառմամբ, յուրահատուկ սուր հոտով պոլիէթիլենային դատարկ տարա:

Առաջին փաթեթում առկա է եղել 16,9 գրամ քաշով չորացված, մանրացված դարչնագույն բուսական զանգված, երկրորդում` 5 առանձին փաթեթներ` ընդհանուրը` 24,6 գրամ քաշով կանաչավուն չորացված, մանրացված բուսական զանգվածով, իսկ երրորդ փաթեթում` 42.7 գրամ քաշով չորացված,  մանրացված կանաչադարչնագույն բուսական զանգված:

Ապրիլի 26-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի մասնաշենքերից մեկի տարածքում հայտնաբերել եւ առգրավել են արտանետված երկու փաթեթ:

Առաջին փաթեթի մեջ առկա էին բջջային հեռախոսի լիցքավորիչ եւ ականջակալ, USB լար, 5 բջջային հեռախոսներ եւ երկու բաժանորդային քարտեր:

Երկրորդ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են սպունգով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 լիցքավորիչներ եւ չորս բջջային հեռախոսներ:

Երկրորդ փաթեթին ամրացված էր նաեւ թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված առանձին փաթեթ` 90 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն փոշենման զանգվածով լցված:

Հայտնաբերվածներն առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է, վարորդը մահացել է
Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները
Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության...
Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ
Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Մահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը
Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ամենաշատ