News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Նոր տարվա նախօրեին Քյոլնում կանանց վրա հարձակումների գործով գլխավոր կասկածյալներին ձերբակալել են Շվեյցարիայի տարածքում: 

Իրավապահ մարմինները ապրիլի 27-ին 19-ամյա երիտասարդին նկատել են Շվեյցարիային սահմանակից Կոնստանց գերմանական քաղաքում, երբ նա իր 24-ամյա հանցակցի հետ գողություն էր կատարում տեղի խանութից: Անվտանգության ծառայության աշխատակիցը քողարկված հետեւել է նրան դեպի հարեւան պետության տարածք` Կրոյցլինգեն քաղաք, որտեղ երիտասարդը ձերբակալվել է: 

«Այնտեղ գտնվող սահմանապահներից մեկը համարել է, որ ճանաչել է տղամարդուն, որպես Նոր Տարվա նախօրեին Քյոլնում տեղի ունեցած իրադարձությունների գլխավոր մեղավորի», — ասված է ԳԴՀ-ի ոստիկանության հայտարարության մեջ: Շատ շուտով կասկածյալը կարտահանձնվի ԳԴՀ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով AFP-ին:

Նոր տարվա գիշերը միգրանտների եւ փախստականների կողմից զանգվածային հարձակումներ էին տեղի ունեցել Քյոլնի եւ գերմանական այլ քաղաքների բնակչուհիների եւ բնակիչների վրա: Քյոլնի ոստիկանություն, որտեղ տեղի է ունեցել հարձակումների մեծ մասը, գործակալության տվյալներով արդեն ավելի քան  1500 հայց է ներկայացվել, բողոքների մեկ երրորդը կապված է սեռական բնույթի հանցագործությունների հետ: Նաեւ բազմաթիվ գողություններ են արձանագրվել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ