Քալիֆորնիայում 20 մարդու են կալանավորել, որոնք անկարգություններ էին կազմակերպել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթից հետո, հայտնել է Օրանջ օկրուգի շերիֆը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան Կոստա Մեսա քաղաքի համերգային հրապարակի մոտ, որտեղ Թրամփը ելույթ էր ունենում: Փողոցում հավաքվել էին քաղաքական գործչի մի քանի հարյուր ընդդիմախոսներ ու բողոքի ցույց կազմակերպել, որը վերածվել է անկարգությունների: Ցուցարարները, ծածանելով մեքսիկական դրոշները, փակել են ճանապարհի բանուկ մասը: Վիճաբանությունները վերածվել են բախումների, ոմանք ոստիկանական մեքենաներն են ներկոտել են, մի մեքենայի ապակիները կոտրել:
Ոստիկանները ցրել են ցուցարարներին: Լուրջ վնասվածք ոչ ոք չի ստացել, սակայն Թրամփի կողմնակիցների մեկի դեմքը արյունոտ էր, հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Los Angeles Times թերթի տվյալներով շատ ցուցարարներ հայտնել են, որ բողոքի էին դուրս եկել, որպեսզի ցույց տան իրենց դժգոհությունը ԱՄՆ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ Թրամփի տեսակետների կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մինչ այդ Թրամփը իր հեռուստատեսային բանավեճերի ընթացքում հայտնել էր, որ եթե ԱՄՆ նախագահ դառնա, Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի, որ լուծի միգրանտների անլեգալ հոսքի խնդիրը:
G
M
T
Detect languageAfrikaansAlbanianArabicArmenianAzerbaijaniBasqueBelarusianBengaliBosnianBulgarianCatalanCebuanoChichewaChinese (Simplified)Chinese (Traditional)CroatianCzechDanishDutchEnglishEsperantoEstonianFilipinoFinnishFrenchGalicianGeorgianGermanGreekGujaratiHaitian CreoleHausaHebrewHindiHmongHungarianIcelandicIgboIndonesianIrishItalianJapaneseJavaneseKannadaKazakhKhmerKoreanLaoLatinLatvianLithuanianMacedonianMalagasyMalayMalayalamMalteseMaoriMarathiMongolianMyanmar (Burmese)NepaliNorwegianPersianPolishPortuguesePunjabiRomanianRussianSerbianSesothoSinhalaSlovakSlovenianSomaliSpanishSundaneseSwahiliSwedishTajikTamilTeluguThaiTurkishUkrainianUrduUzbekVietnameseWelshYiddishYorubaZulu |
|
AfrikaansAlbanianArabicArmenianAzerbaijaniBasqueBelarusianBengaliBosnianBulgarianCatalanCebuanoChichewaChinese (Simplified)Chinese (Traditional)CroatianCzechDanishDutchEnglishEsperantoEstonianFilipinoFinnishFrenchGalicianGeorgianGermanGreekGujaratiHaitian CreoleHausaHebrewHindiHmongHungarianIcelandicIgboIndonesianIrishItalianJapaneseJavaneseKannadaKazakhKhmerKoreanLaoLatinLatvianLithuanianMacedonianMalagasyMalayMalayalamMalteseMaoriMarathiMongolianMyanmar (Burmese)NepaliNorwegianPersianPolishPortuguesePunjabiRomanianRussianSerbianSesothoSinhalaSlovakSlovenianSomaliSpanishSundaneseSwahiliSwedishTajikTamilTeluguThaiTurkishUkrainianUrduUzbekVietnameseWelshYiddishYorubaZulu |
|
|
|
|
|
Text-to-speech function is limited to 100 characters