News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ինտերնետային վաճառքով զբաղվող  Amazon կայքի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսի կարողությունը չորս ժամում ավելացել է 6 մլրդ դոլարով եւ կազմել է 60 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը: Bloomberg Billionare Index առցանց վարկանիշային աղյուսակում Բեզոսը բարձրացել է չորրորդ հորիզոնական` շրջանցելով մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կառլոս Սլիմին:

Ապրիլի 28-ին Amazon-ը հրապարակել է  2016-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը: Ինտերնետային վաճառքի կայքը եռամսյակի ռեկորդային մաքուր եկամուտ է ցույց տվել.  2016-ի առաջին երեք ամսվա ընթացքում ցուցանիշը հասել է   513 մլն դոլարի` գրեթե կրկնակի գերազանցելով վերլուծաբանների ակնկալիքները: Եկամուտն աճել է 28 տոկոսով` հասնելով 29,1 մլրդ դոլարի, հայտնում է ՌԲԿ-ն:

Ռեկորդային արդյունքի վերաբերյալ լուրերի շնորհիվ բորսայում  երկարացված առք ու վաճառքի ընթացքում Amazon-ի բաժնետոմսերի արժեքն աճել է գրեթե  13 տոկոսով: Ամբողջ ընկերության կապիտալիզացիան աճել է  38,2 մլրդ դոլարով:

Սլիմի կարողությունն ապրիլի 28-ին կրճատվել է 3,4 մլրդ դոլարով` հասնելով 55 մլրդ դոլարի, ինչը Բեզոսին թույլ է տվել Bloomberg-ի վարկանիշային աղյուսակում շրջանցել նրան:

Ապրիլի 28-ին եւս մի տեխնոլոգիական միլիարդատեր, աշխարհում խոշորագույն սոցցանցի`  Facebook-ի հիմնադիրն ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամվա ընթացքում    «թանկացել էր» 3,6 մլրդ դոլարով` հասնելով 51 մլրդ դոլարի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ