![](img/news/32/49/27/default.jpg)
Նորվեգիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ կկառուցի, որպեսզի կանխի այդ երկրից միգրանտների հոսքն իր տարածք: Այս մասին NRK հեռուստաալիքին հաղորդել է Մուրմանսկի մարզի հետ սահմանակից Ֆիննմարկ նահանգի ոստիկանապետ Էլեն Կատրինե Հետտան:
Նա պարզաբանել է, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան կարեւոր է իմանալ՝ ով է մուտք գործում Նորվեգիա եւ Շենգենյան գոտի:
Արգելապատնեշի մասին Նորվեգիան արդեն տեղեկացրել է ռուսական կողմին: «Դա ոչ մի դժվարություն չի ստեղծի նրանց համար, այլ Նորվեգիայի խնդիրը կլինի, քանի որ ցանկապատը կառուցելու ենք սահմանի նորվեգական հատվածում»,- նշել է սահմանապահ ծառայության կոմիսար Ռոջեր Յակոբսենը:
Նորվեգիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Յոն Օլավ Կրոկենը ՌԲԿ-ին հայտնել է, որ 2015 թվականին ապաստան ստաանալու նպատակով Ռուսաստանից Նորվեգիա 42 երկրի 5440 քաղաքացի է ժամանել: Դրական պատասխան է ստացել նրանց միայն 5%-ը: