Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանին Սուրբ կրակ է իջել: Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդը կրակը հանձնել է տաճարում գտնվող մարդկանց:
Հին Երուսաղեմի փողոցներում տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են հավաքվել, որպեսզի հաղորդակից լինեն Սուրբ կրակի իջեցման արարողությանը:
Կրակը խորհրդանշում է Քրիստոսի Հարության անձեռագործ լույսը, որի մասին ասել էր Պետրոս առաքյալը: