News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցում ունեցած ելույթի ընթացքում խոսել է Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող նավերի վրա Իսրայելի գործողությունների մասին։

Թուրքական Mynethaber-ի փոխանցմամբ՝  Դավութօղլուն պատասխանել է Իսրայելի կողմից թուրքական Mavi Marmara-ի դեմ իրականացված գործողություններից հետո թուրք հասարակության տեսակետների հետ կապված հարցին՝ նշելով. «Եթե ժողովրդավարական երկիր եք, ստիպված եք ընդունել հասարակության եւ բացասական եւ դրական արձագանքները։ Մենք էլ մեր հասարակության զգացմունքներից կտրված չենք։  Mavi Marmara-ի դեմ իսրայելական գործողությունը թուրք հասարակության մեջ բացասական արձագանքներ գտած իրադարձություն է։ Բայց, հասարակությունն ինչ էլ մտածի, քաղաքացիների պաշտպանությունը՝ պետության խնդիրն է»։

Ըստ Դավութօղլուի՝ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կանոնավոր բանակը սպանեց Թուրքիայի քաղաքացիների։ «Դա, իհարկե, թուրք հասարակության մեջ մեծ արձագանք ունեցավ, քանի որ մենք Իսրայելի հետ պատերազմական իրավիճակում չէինք։ Այդ նավը չէր խախտել իսրայելական սահմանը, ոչ էլ իսրայելցիների էր վնաս հասցրել»-նշել է Դավութօղլուն՝ հավելելով, որ իրենք փորձել են այդ ամենը լուծել իրավական տեսանկյունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ