News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԼՂՀ Հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը:

Անդրադառնալով Հայաստանի կառավարություն ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին՝ Մայիլյանը նշեց. «Ես վաղուց եմ կարծում, որ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա իրավիճակը փոխվել է, եւ քաղաքական գործիչները փոխել են նախկին մոտեցումները: Նախկինում Երեւանում կարծում էին, որ ճանաչումը կհանգեցնի պատերազմի կամ խաղաղ բանակցային գործընթացի խափանման: Բայց կյանքը ցույց տվեց, որ առանց այդ ճանաչման էլ Ադրբեջանը պատերազմ սկսեց եւ խափանեց բանակցային գործընթացը, ինչպես նաեւ խախտեց 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը»:

Հիմա, ըստ դիվանագետի, այլեւս այդ հարցում որեւէ մտահոգություն չի լինի, եւ Հայաստանը պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկի:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ին կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ