KFC արագ սննդի ցանցի Հոնկոնգի ստորաբաժանումը հավի համով եղունգների ուտելի լաք է արտադրել, հայտնում է Business Insider-ը։
Հաղորդվում է, որ անսովոր արտադրանքն ամբողջովին բնական բաղադրիչներից է բաղկացած։ Այն Ogilvy & Mather-ի եւ McCormick-ի համատեղ արտադրանքն է։
Լաքը կլինի Original եւ Hot & Spicy համերով։ Արտադրանքի հեղինակները նշում են, որ KFC-ի սիրահարները ցանկացած պահի կարող են լիզել իրենց եղունգները եւ զգալ սիրելի համը։