News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանությանը ներկայացրել է Government Security Program ծրագիրը: Մայիսի 5-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ընդունեց «Մայքրոսոֆթ» ընկերության կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային եւ Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանին: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռոբերտ Կոսլան ներկայացրեց ՀՀ ոստիկանության հետ համագործակցության իր տեսլականը, մասնավորապես նշելով թվային տեխնոլոգիաների արդիականացման, գործընթացների ավտոմատացման, կիբերհանցավորության, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլ ոլորտներ:

Ներկայացվեց նաեւ Government Security Program(GSP) ծրագիրը, որին ինտեգրվելը իրավապահ մարմիններին թույլ է տալիս օգտագործել կիբերհանցավորության դեմ պայքարի մի շարք նոր գործիքներ: Վ.Եղիազարյանը, ընդգծելով համագործակցությունը սերտացնելու անհրաժեշտությունը, առաջարկեց երկուստեք միջոցներ ձեռնարկել համագործակցության ոլորտներն առավել հստակ եւ առարկայական դարձնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ