News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Facebook ընկերությունը պարտվել է մի շարք օգտատերերի նախաձեռնած դատական գործի առաջին փուլը: Օգտատերերը դատի էին տվել Facebook-ին, քանի որ նրանց կարծիքով ընկերությունը ապօրինաբար հավաքում է իրենց բիոմետրիկ տվյալները, հայտնում է Reuters-ը:

 Քալիֆորնիա նահանգի դաշնային շրջանային դատարանի լսումներում նախագահող դատավորը մերժել է պատասխան հայցը, որը Facebook–ի դատապաշտպանները ներկայացրել էին գործը փակելու նկատակով, նշել է գործակալությունը:

Մինչ այդ Իրինոյս նահանգի մի քանի բնակիչ դատի էր տվել Facebook–ին ՝ պնդելով, որ սոցցանցը օգտատերերի լուսանկարների վրա իր առաջարկած «թեգերի» համակարգով դեմքերը ճանաչելու գործառույթի շնորհիվ հավաքում է ու պահում իրենց բիոմետրիկ տվյալները: Նրանց կարծիքով դա խախտում է Իրինոյսում գործող օրենքը՝ բիոմետրիկ տեղեկությունների հասանելիության ու գաղտնիության մասին:

Facebook-ը փորձել է փակել գործը, ներկայացնելով պատասխան հայց, պնդելով, որ ըստ Իրինոյս նահանգի օրենքի՝ օգտատերերը չեն կարող դատարան դիմել սոցցանցի դեմ դատական հայցով, քանի որ նրանց օգտատիրական համաձայնագրի համապատասխան ՝ բոլոր առաջացող վեճերը պետք է լուծվեն Քալիֆորնիա նահանգի օրենքների շրջանակում: Բացի դրանից սոցցանցի դատապաշտպանները փորձում էին ապացուցել, որ այդ փաստաթղթում ոչինչ չի ասվում «առաջարկվող թեգերի» մասին: Սակայն դատավորը որոշեց, որ Իլինոյսի օրենքը այս դեպքում կիրառելի է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ