News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի ազգային ոստիկանությունը Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում գործողություն է իրականացրել, որի ընթացքում ձերբակալել է 44 մարդու, որոնց կասկածում են ինտերնետ խարդախության միջոցով տարբեր ընկերությունների ղեկավարների բանկային հաշիվներից միջոցներ շորթելու մեջ շ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խոսքը 20 հազարից 1.8 մլն եվրոյի մասին է, ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։ Կազմակերպության անդամները գործել են նաեւ Նիգերիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում եւ Մալթայում։

Հանցագործներն օգտագործել են «ֆիշինգ» կոչվող մեթոդը, որի օգնությամբ նրանք բանկային հաշիվների գաղտնի տվյալներին հասանելիություն են ստացել, որից հետո կարողացել են հետեւել գումարի տեղաշարժին։ Դրանից հետո նրանք սխեմա են ստեղծել, որը թույլ է տալիս գումարը փոխանցել այլ հաշվի։ Շորթված գումարների միջին չափը 600 հազար եվրո է կազմել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ