News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Շինարարների փողոցի 35 հասցեում գտնվող շենքի 4-րդ կարգի վթարային մուտքի բնակիչների հետ հանդիպմանը նրանց է հանձնել նոր բնակարանների հատկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները:

Նշենք, որ Շինարարներ 35 շենքի 1-ին մուտքն ընդգրկված էր 2014թ. հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող, վերաբնակեցման ենթակա շենքերի ցանկում:

Հանդիպման ընթացքում քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ, անվտանգության նկատառումներով, մուտքն ամբողջությամբ փակվելու է եւ, ըստ, այդմ, սահմանված ժամանակահատվածում բնակիչները պետք է ազատեն վթարային մուտքում զբաղեցրած  բնակարանները:

Բնակիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին՝ խնդրին հետամուտ լինելու եւ վերաբնակեցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ