News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Լոնդոնի նոր քաղաքապետը՝ մահմեդական, լեյբորիստ Սադիկ Խանն այսօր Լոնդոնյան տաճարում երդում է տվել:

«Ես Սադիկ Խանն եմ, եւ ես Լոնդոնի քաղաքապետն եմ: Խոստանում եմ գլխավորել քաղաքի պատմության մեջ ամենաթափանցիկ եւ գործին հավատարիմ աշխատակազմը: Ես քաղաքապետ կլինեմ բոլոր լոնդոնցիների համար... Խոստանում եմ, որ իմ ուժերի սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի քաղաքն ավելի լավը դարձնեմ»,- Խանի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:

Սադիկ Խանը դարձել է Լոնդոնի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետը: Պակիստանցի միգրանտների որդի Խանը խոստովանել է, որ մինչեւ հիմա չի հավատում իր հաղթանակին, եւ խոստացել, որ ամեն ինչ կանի, որպեսզի բոլոր լոնդոնցիներն ունենա այն հնարավորությունները, որ Մեծ Բրիտանիան տվել է իր ընտանիքին:

Նա պաշտոնապես լիազորությունները ստանձնելու է մայիսի 9-ին, ժամը 00:01-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ