News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքի  հետ կապված Դաշնակցությունը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբին հայտնել է, որ իրենց առաջարկներն ընդունվել են եւ լայն կոնսենսուսի հասնելու հնարավորություն կա: Այս մասին Ազգային ժողովում ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Հիմա կա հնարավորություն լայն կոնսենսուսի հասնելու: 4+4+4 ձեւաչափով աշխատել ենք եւ կարծում եմ՝ կա իսկապես հնարավորություն ունենալ Ընտրական մի օրենսգիրք, որը կբավարարի կողմերին: Դրա համար շատ կարեւոր է Եվրոպայի խորհրդի քաջալերումը այս պրոցեսին»,-ասաց Ռուստամյանը:

Նա նշեց, որ անդրադարձել են Արցախում կատարվող իրադարձություններին. «Ասել ենք, որ այս ամբողջ պրոցեսի վրա ազդում է նաեւ այս իրավիճակը, մի կողմից բարեփոխումներ անել, մյուս կողմից պատերազմական գործողություններ իրականացնելը որեւէ երկրի համար մեծ փորձություն է, ուր մնաց Հայաստանի, որի ներսում չափազանց շատ խնդիրներ են կուտակված: Դժվար է թե ճակատը պահել, թե ներսում փոփոխություններ իրականացնել: Մենք առաջարկեցինք, որ իրենք առիթ ստեղծեն ու այցելեն Արցախ, բայց եթե չեն էլ այցելում գոնե հստակ գնահատեն՝ ով սկսեց նոր պատերազմը եւ դրա համար փաստերը ակնառու են: Պետք չի, որ իրենք ազդվեն Ադրբեջանի քարոզչությամբ ու չհասցեավորված պատասխաններ տան»,-նշեց Ռուստամյանը:

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝  մոնիտորինգի խումբը կարեւորում է, որ լայն կոնսենսուս տեղի ունենա Ընտրական օրենսգրքի հետ կապված: Իսկ Արցախի մասով ասել են, որ չեն այցելի հիմա, բայց օրակարգում պետք է պահեն  հարցն ու այցելեն հետո. «Ասել են՝ պետք է համապատասխան տեղեկությունը կատարվածի հետ կապված ունենան ու կանխեն պատերազմական գործողությունները: Ընդունում են, որ այստեղ լուրջ անելիք ունի Եվորպայի խորհուրդը»,-ասաց Ռուստամյանը:

Հարցին, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի լայն հնարավորություն կա, մինչդեռ ՀԱԿ-ը պնդում է, որ չկա, ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Դե հիմա 4+4+4 ձեւաչափով քննարկումներին մասնակցած ուժերը հայտարարության տեքստ են պատրաստում, դրան ես ծանոթ եմ: Եթե այդ հայտարարությունը չընդունեն, թող հասարակությունը որոշի ով մերժեց:  Այն ինչ որ մենք տեսել ենք, ըստ էության այն բոլոր 5 պահանջները, որ ներկայացրել էին, բավարարված են: Մենք պնդում ենք, որ հրապարակվի այդ փաստաթուղթը, իսկ ով որ չի միանում, թող հայտարարի՝ ինչու չեն միացել»:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան համազեկուցողներ Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատինն հանդիպումների շարք են ունեցել Ազգային ժողովի խմբակցությունների հետ:

Համազեկուցողները Հայաստան են ժամանել դիտարկելու Սահմանադրական փոփոխություններից հետո «Ընտրական օրենսգրքի» մշակման եւ ընդունման գործընթացը: Նրանք դիտարկելու են սահմանադրական փոփոխություններից հետո Ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքը: Համազեկուցողներն այդ նպատակով այսօր հանդիպելու են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ