News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի համագործակցությունը Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության շատ լավ օրինակ է, որը դուրս է կոնկրետ օրինագծի շրջանակից։ Այս մասին հայտարարել է Վենետիկյան հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն՝ ներկայացնելով 2016 թվականին հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը։

«Հայաստանի հետ մենք գտնվում ենք համագործակցության երկրորդ փուլում։ Մենք 2015 թվականին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք հայտնել ենք։ 2005 թվականից ի վեր դա երկրորդ համընդհանուր սահմանադրական բարեփոխումներ էր՝ ինչպես Վրաստանի պարագայում։ Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, օրենքի գերակայության ուժեղացումը եւ 2005 թվականի բարեփոխումների վերաբերյալ հանձնաժողովի առաջարկություններն ի կատար ածելը»,-իր ելույթում նշել է Բուքիքիոն։ 

Նրա խոսքով՝ անցյալ տարի Վենետիկի հանձնաժողովը կարծիք է հրապարկել նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ, անցյալ շաբաթ՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ։ Հաջորդը կլինի դատական նոր օրենսգրքի գնահատականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Պայքարե՛ք ընտրական կանոնները խախտողների, ոչ թե դրանց դեմ պայքարողների դեմ. իրավապաշտպան ՀԿ-ներ
ԱԺ-ում քննարկող ԸՕ 1548 հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլեւ քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում ահազանգած անձանց նկատմամբ...
Ամենաշատ