News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


Հնդկական Հայդարաբադ քաղաքի բնակիչը գրանցվել է Գիննեսի Ռեկորդների գրքում` մեկ րոպեում 79 մարդու գրկելով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

Ռեկորդը գրանցվել է Անդհրա-Պրադեշ նահանգի դպրոցներից մեկում: Ռեկորդի սահմանման համար 88 դպրոցական հերթ է կանգնել եւ ազդանշանից հետո նրանք հաշիվը պահող մարդու կողմից ուղարկվելով` սկսել են արագ մոտենալ ապագա ռեկորդակիր Կրիշնե Կումարին: 

Արդյունքում Կումարը կարողացել է 83 դպրոցականի գրկել: Բայց Ռեկորդների գրքի ժյուրին հաշվել է միայն 79-ը, որովհետեւ մնացած չորս դեպքը, նրանց կարծիքով, կարելի է ընդամենը «ըմբշամարտիկի բռնում» անվանել, բայց ոչ գրկախառնություն: Գրկախառնությունը, հիշեցնում են նրանք, ենթադրում է մերձ հեռավորություն եւ մարդու ամբողջական ընդգրկում ձեռքերով: 

«Գիննեսի ռեկորդների գրքի մեջ մտնելը ես դիտարկում եմ որպես մարդու գերագույն ձեռքբերում», — ռեկորդի իր հայտի մեջ գրել է Կումարը: 

Ռեկորդը սահմանվել էր դեռեւս մարտի 5-ին, բայց Ռեկորդների գրքի կողմից նրա պաշտոնական ճանաչման մասին հաղորդվել է երեքշաբթի: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ