News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը մայիսի 27-ին կոնգրեսական առաջնորդներին կոչ է արել կրկնապատկել իրենց ջանքերը եւ համոզելւ Օբամայի վարչակազմին՝ ապահովել ապրիլի 2-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներից բխող՝ Ռոյսի եւ Էնգելի առաջարկների իրականացումը՝ պատշաճ եւ ժամանակին:

Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ, որը կոնգրեսական Էլիոթ Էնգելի հետ միասին հեղինակել է Արցախի վերաբերյալ առաջարկները:

Հանդիպմանը քննարկվել են Ալիեւի ռեժիմի ագրեսիան Արցախի դեմ, որն ամենալայնածավալն էր 22 տարվա մեջ, նաեւ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ տարեց բնակիչների դաժան սպանությունը եւ երեք հայ զինվորների գլխատումը:

Կոնգրեսականներ Բրեդ Շերմանը եւ Լորետա Սանչեզը միացել են «Լիհիի օրենքի» շրջանակում հետաքննություն սկսելու եւ ռազմական հանցագործություններ իրականացնող Ադրբեջանին ռազմական աջակցությունից զրկելու ՝ Հայ դատի հանձնախմբի կոչին:

Ավելի վաղ կոնգրեսականներ Ռոյսն ու Էնգելը հանդես էին եկել մի շարք առաջարկություններով, որոնք ուղղված են շփման գծում լարվածության թուլացմանը: Մասնավորապես, նրանք առաջարկում էին առաջնագծից հեռացնել դիպուկահարներին, հատուկ սարքավորումներ տեղադրել հրադադարի ռեժիմը խախտող հարձակումների աղբյուրները պարզելու համար, նաեւ ապահովել ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը՝ ավելի արդյունավետ հսկողության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ