News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինական Հենան նահանգում 20-օրյա վճարովի արձակուրդ կտան այն աշխատակիցներին, որոնք ընտանիքում միակ երեխան են, որպեսզի կարողանան խնամել տարեց ծնողներին:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, այս միջոցը ներդրվում է որպես «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականության մասնակի փոխհատուցում:

Այն Չինաստանում գործում էր ավելի քան 30 տարի՝ բնակչության աճը զսպելու համար, եւ վերջնականապես չեղարկվեց միայն անցյալ տարեվերջին:

Որոշ տվյալներով, 2050 թվականին Չինաստանի բնակչության ավելի քան մեկ քառորդը 65 տարեկանից բարձր կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ