«Առավոտ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմը Հայոց բանակում նյութատեխնիկական ապահովության բավականին խնդիրներ ի հայտ բերեց։ Այդ թվում նաեւ՝ անորակ հանդերձանք տրամադրելու, որի պատճառով ծնողներն են իրենց զինվոր որդիների համար անհրաժեշտ պարագաները գնում։
Մամուլում եղան սուր քննադատություններ եւ պատասխաններ։ Ո՞վ է ճիշտ եւ ո՞վ մեղավոր՝ այս անգամ չենք անդրադառնում։ Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր էլ Վերնիսաժում զինվորի՝ մեծ քանակով համազգեստ, ներքնաշոր եւ կոշիկ է վաճառվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում