Երեւանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում այսօր՝ մայիսի 31-ին, ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար է բացվել:
Հուշաքարի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այս հուշաքարի բացումը եւս մեկ անգամ հիմնավորեց, որ մենք հետեւողական ենք, հարգում ենք մեր զինվորների հերոսությունը, յուրաքանչյուր հայ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում բարձր է գնահատում մեր հերոսներին, որոնց կյանքի շնորհիվ կարողացանք պաշտպանել Արցախի սահմանները: Այս հերոսներին ամբողջ կյանքի ընթացքում պետք է հիշենք եւ ուշադիր լինենք նրանց հարազատների նկատմամբ»,- բացման արարողությունից հետո ասել է վարչապետը:
Հուշաքարի քանդակագործը Վարազդատ Համբարձումյանն է: Այն բացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդի նախաձեռնությամբ։