News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեխաներին համացանցի վտագներից պաշտպանելու համար ամենակարեւոր պայմանն այն է, որ ծնողները հասկանան այդ վտանգները, այնինչ փորձը ցույց է տալիս, որ համացանցից օգտվելու հարցում երեխաներն իրենց ծնողներից ավելի փորձառու են: Այս մասին այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մնացած բոլոր ոլորտներում ծնողները գիտեն ինչ կլինի` հայաթում, դպրոցում, բայց համակարգչի դեպքում երեխաները նրանցից շատ բան գիտեն: Ծնողներն էլ ավանդական մոտեցումով են շարժվում, ասում են` դե երեխան հայաթ չի գնում, վտանգ չի սպառնում, համարում են, որ ամեն ինչ նորմալ է: Ենթադրում են, որ երեխան հիմնականում վեհ գաղափարների հետ է շփվում»,- ասաց Սամվել Մարտիորսյանը:

Իրականում, փորձագետի խոսքով, երեխաները հիմանական ժամանակը անցկացնում են սոցցանցերում եւ կայքերում, որոնք նախատեսված են ավելի բարձր տարիք ունեցողների համար:

Սամվել Մարտիորսյանի խոսքով`խնդիրն այն է, որ երեխաները չափից շուտ են հայտնվում համացանցում` այն ժամանակ, երբ դրա կարիքը չունեն:

«Երեխան ցածր տարիքում չունի շփման խնդիր, իր ընկերները միայն դպրոցի ընկերներն են, որոնց տեսնում է, չունի ինքնուրույն տեղեկատվություն ստանալու խնդիր, քանի որ չի կարող: Դրա համար երբ չափից շուտ են հայտնվում ցանցում, կամ տրվում են խաղերի, կամ սոցցանցերի, որտեղ վերահսկողությունը բարդ է, դժվար է հասկանալ` երեխան ինչով է զբաղվում»,- ասաց նա` նշելով, որ պատահել է` համացանցից օգտվելը երեխային ինքնասպանության է հասցրել:

Հաայստանում պատահել է նաեւ դեպք, որ երեխան նույն պլանշետից, ինչ ծնողներն են օգտվում, օգտվել է եւ 200 դոլարի հասնող գնումներ կատարել առանց հասկանալու:

Երեխաներին համացանցի վտանգներից պաշտպանելու հարցում, փորձագետի խոսքով, մեծ անելիք ունի նաեւ դպրոցը, որը առաջնորդվում է մեկ երեխային մեկի պլանշետ սկզբունքով` առանց երեխաների համար հատուկ ծրագիր սահմանելու:

«Ծրագիրը մշակված չի: Փաստացի երեխաները ցանց են մտնում հատուկ միջավայր չունենալով: Նրանց չպատրաստեով միանգամից գցել այնտեղ, կարծում եմ` լավագույն որոշումը չի: Հայաստանում չկա մշակույթը հատուկ ծրագրերից օգտելու օգտելու, սահմանափակումներ մտցնելու»,- նշեց Սամվել Մարտիոսյանը:

Փորձագեռը կարծում է` խնդրի լուծման համար նախ ծնողները պետք է ինքնակրթվեն, համագործակցեն դպրոցի հետ:

Տպել
Ամենաշատ