News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:

«Միանշանակ չեմ ընդունում: Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամաբ: Սա քաղաքական գործ է, իրավաբանության հետ կապ չունի»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը:

Գեւորգ Սաֆարյանը նշեց նաեւ, որ առաջադրված մեղադրանքն իրեն հասկանալի չէ:

«Ինձ պարզ չէ` ինչ է նշանակում հրահրված միջադեպ, ինչ ծառայություններ էր կատարում ոստիկանությունը, դուրս է եկել իր լիազորություններից, թե ոչ»,- ասաց նա: 

Նշենք, որ դատական նիստերի դահլիճում էին Գեւորգ Սաֆարյանի ընկերները, որոնք նրան ծափահարություններով դիմավորեցին:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ