News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Կանադայից աստղաֆիզիկոսները ներկայացրել են Ծիր Կաթինի զանգվածի այսօրվա դրությամբ ամենաճշգրիտ գնահատականը: Հետազոտությունը հրապարակվել է  Astrophysical Journal-ում, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Guardian-ին:

Գալակտիկան աստղերի, սեւ անցքերի, տիեզերական փոշու եւ մուգ նյութի հետ միասին արեւից (որը մոտավորապես 333 հազար անգամ ավելի ծանր է, քան երկրագունդը) ավելի ծանր է 700 մլրդ անգամ, որոնցից մուգ նյութին բաժին է ընկնում Ծիր Կաթինի զանգվածի  88 տոկոսը:

Նոր հետազոտությունը հատուկ ուշադրություն է հատկացրել գալակտիկայում մուգ նյութի դերին եւ հաշվի է առնում աստղային կուտակման ամբողջ գրավիտացիոն զանգվածը, որի տրամագիծը    100-120 հազար լուսային տարու է հասնում:

Ավելի վաղ գիտնականները ենթադրում էին, թե Ծիր Կաթինը արեւից տրիլիոն անգամ ավելի ծանր է: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ գալակտիկան արեւային 300 մլրդ զանգվածով ավելի թեթեւ է: Գիտնականները շարունակում են ճշտել աստղային կուտակման զանգվածը:   

Ծիր Կաթին պարույրաձեւ գալակտիկան կենտրոնում գերծանր Աղեղնավոր Ա* սեւ անցք է պարունակում: Նրա խոշորագույն ուղեկիցը թզուկ   SagDEG գալակտիկան է: Չորս հազար միլիարդ տարի անց Ծիր Կաթինը կմիաձուլվի Անդրոմեդայի Միգամածության հետ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ