News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հաջողությանը զգալի չափով նպաստեց և այժմ էլ նպաստում է հայկական կողմի վարքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիեւի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների եւ կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:

Առաջացած ճաքերը փակելու նպատակով նա մեծ ռիսկի դիմեց՝ փորձելով որոշակի ռազմական հաջողության հասնել, այն ներկայացնել որպես հաղթանակ եւ այդպիսով ամրացնել իր խարխլվող դիրքը երկրի ներսում: Վտանգը իսկապես շատ մեծ էր, որովհետեւ անհաջողության դեպքում նա կարող էր անգամ կորցնել իշխանությունը:

Ադրբեջանը կարողացավ իրականացնել իր պլանը եւ մեզ պատճառելով մարդկային ու տարածքային կորուստներ՝ ամրանալ գրաված դիրքերում:

Ցավոք՝ հակառակորդի հաջողությանը զգալի չափով նպաստեց եւ այժմ էլ նպաստում է հայկական կողմի վարքը: Ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման, իրականացման եւ դրան հաջորդած ժամանակահատվածներում Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի վարքագիծը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ հակառակորդի պլանը հաջողվեց ոչ միայն արտաքին անվտանգության ապահովման ոլորտում հայկական կողմի ցուցաբերած հանցավոր անգործության եւ ապիկարության, այլեւ ուղղակի կամ անուղղակի կերպով  Ալիեւի ռեժիմի շահերը սպասարկելու դավադրության պատճառով:

Այս մասին են վկայում բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Սերժ Սարգսյանը եւ նրա ռեժիմը հանցավոր անգործությամբ կամ դիտավորյալ գործողություններով ձախողում հակառակորդի ագրեսիայի դեմ դիմադրություն կազմակերպելու եւ նրան հակահարված հասցնելու գործը:

Այսպես՝ բավարար տվյալների առկայության պարագայում իբրեւ թե հնարավոր չեղավ գնահատել հակառակորդի աննախադեպ հարձակման ծավալն ու ինտենսիվությունը, այնուհետեւ՝ երբ այդ հարձակումն արդեն տեղի ունեցավ, չկազմակերպվեց պահեստազորի մոբիլիզացիա, առանց հիմնավոր պատճառաբանության կասեցվեց հակագրոհի պատրաստ մեր բանակի առաջխաղացումը, դրանից հետո ամեն ինչ արվեց կորցրած տարածքների մասին տեղեկությունը թաքցնելու համար, իսկ այդ մասին բարձրաձայնող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ պետության ամբողջ քարոզչամեքենայի ուժերով կազմակերպվեց նրան հրեշացնելու եւ որպես դավաճան պիտակավորելու զանգվածային արշավ եւ, երբ այլեւս հնարավոր չէր թաքցնել կատարվածը, արդեն փորձ արվեց մոռացության մատնել այն հանգամանքը, որ ճշմարտությունը բացահայտել է Ժիրայր Սէֆիլյանը:

Սակայն հայկական դիմադրությունը ջլատելու նպատակ հետապնդող Սերժ Սարգսյանի դավադիր գործունեությունն այս ամենով չսահմանափակվեց: Երբ քարոզչական դաշտում ռեժիմի պարտությունն ակնհայտ դարձավ, նա չխորշեց որսալու իր աջակցության դիմաց որպես հատուցում Ալիեւի նետած «փրկօղակը»՝ ադրբեջանական լրատվամիջոցին պատվիրված հարցազրույցում տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի բերանով Ժիրայր Սէֆիլյանին տրված դրական բնութագիրը փորձելով օգտագործել որպես նրան հրեշացնելու եւ դավաճանի կերպարով ներկայացնելու նոր առիթ:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է Սերժ Սարգսյանի եւ նրա ռեժիմի հանցավոր ու դավադիր գործելակերպը եւ, նման իրավիճակում կենսական անհրաժեշտություն համարելով հասարակական հիմունքներով համազգային դիմադրության կազմակերպման հրամայականը, ողջունում է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) նախաձեռնությունը՝ Ժիրայր Սէֆիլյանին Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու համար բանակցելու լիազորություններ տալու վերաբերյալ եւ իր անունից նույնպես լիազորում է նրան այդ կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ