News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է կառուցողական քայլեր ձեռնարկի՝ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նստի նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հունիսի 1-ին՝ «Ղարաբաղյան հակամարտության ռուսական միջնորդության հեռանկարները» թեմայով Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ, ասել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա հիշեցրել է, որ 1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը: 25 տարի անց կա կայացած պետություն, որը 2 պատերազմական արշավ է հաղթել՝ 1991-1994թթ. եւ 2016-ի ապրիլի 2-5-ը: «Ես կոչ կանեի, որ ադրբեջանական պատվիրակության անդամները սեպտեմբերի 2-ին գային Ստեփանակերտ եւ շնորհավորեին Ղարաբաղի հայերին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որպեսզի ադրբեջանական կողմը չսպաներ զինծառայողներին, չխեղեր մարդկանց ճակատագրերը, այլ կառուցողական մոտեցում ցուցաբերեր»,- ընդգծել է Թեւան Պողոսյանը:

Դրան ի պատասխան՝ հեռուստակամուրջի մեկի այլ մասնակից, ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի խորհրդական Թոֆիկ Աբասովը բավական ագրեսիվ հայտարարեց, որ շնորհավորանք անպայման կլինի, սակայն «համապատասխան ձեւով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ