News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացմանը՝ 50 մլն դոլարի չափով։

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, թե կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՄ հարեւանության քաղաքականության մասնակից երկրների վարկավորման գործողությունների բաժնի տնօրեն Հայնց Օլբերսի գլխավորությամբ (պատվիրակության կազմում՝ Հայնց Օլբերս-ԵՄ հարեւանության երկրների վարկավորման գործողությունների բաժնի տնօրեն, Լիոնել Ռապել- բաժնի ղեկավար, Վիոլեյն Սիլվեստրո- վարկային գծով ավագ մասնագետ, Սեբաստիեն Հուսոն դը Սամփինի- Հարավային Կովկասի մշտական ներկայացուցիչ, Ալեքսանդր Բախտամյան- վարկային գծով մասնագետ):

Հանդիպման մասնակիցները քննարկել են «Հայաստանի ջրային ոլորտի ներդրումային ծրագիրը», որը ֆինանսավորվելու է 3 աղբյուրներից՝ ԵՆԲ-ից 30 մլն եվրո, ՎԶԵԲ-ից 30 մլն եւ Եվրոպական Հարեւանության Ծրագրից՝  20 մլն եվրո դրամաշնորհ շրջանակներում:

Հայնց Օրբելսը նշել է, որ ԵՆԲ-ի վարկային քաղաքականության առաջնայնություններից են ջրային որոլտի եւ գյուղական համայնքների զարգացումը, որի շրջանակներում Բանկը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նաեւ տեխնիկական զարգացման եւ արդիականացման առումով:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ Ոռոգման համակարգի արդիականացմանն ուղղված ծրագիրը, որի իրականացման համար ակնկալվում է նաեւ Եվրոպական ներդրումային բանկի վարկային աջակցությունը՝ շուրջ 50 մլն դոլարի չափով: Բանկի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունների կառուցողական բնույթի վերաբերյալ եւ նշել, որ պատրաստ են վարկային այս ծրագրի շրջանակներում քննարկել նաեւ խմելու ջրի որակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ