News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անիի մայր տաճարին մեջ իսլամական արարողություն կատարելը անշուշտ գրգռություն է, հոգեւոր արժեքների ոտնակոխում, եւ նույնիսկ սրբապղծություն։ Իր հոդվածում նման տեսակետ է հայտնում Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը:

«Կրոնական առումով, թուրք ազգայնականների կատարածը իր խորքում ուղղված է ոչ միայն հայ քրիստոնյաների, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի դեմ։

Անկախ այն իրողությունից, որ տեղի ունեցածը հայկական կողմից համարժեք բողոքի չարժանացավ, պետք է հաստատել նաեւ քրիստոնյա աշխարհի կրավորականությունը այդ երեւույթին նկատմամբ ։Համեմատական եզրերը կարող են շատ մոտ չլինել, այդուհանդերձ չի կարելի չհիշել Ղուրանն այրելու սպառնալիքով աշխարհի ուշադրությունը գրաված ամերիկացի քահանայի հայտարարություններից հետո բարձրացած աղմուկը նախ իսլամական աշխարհից, հետո նաեւ քրիստոնյա հասարակություններից ու կրոնական կենտրոններից:

Հայկական կողմը մնալով կրոնական դիտարկումների սահմաններում, կարող էր քայլ անել՝ քրիստոնյա աշխարհի ուշադրությունը սեւեռելու համար այս սրբաղպծությանը։ Հիշեցնելով, որ հայերը Երեւանի թե Շուշիի մեջ մզկիթներ են նորոգում, հայկական կրոնական կենտրոնները եւ հասարակական կազմակերպությունները ընդգծելու եւ պահանջելու շատ կետեր ունեին քրիստոնյա  աշխարհից: Եւ ոչ միայն քրիստոնյաներից, այլեւ մահմեդականներից, որոնց կարող էին հիշեցնել, որ հայկական կրոնական կենտրոններն ընդվզեցին ու դատապարտեցին Ղուրանը հրկիզելու սպառնալիքները: Միջին Արեւելյան երկրների մահմեդական բնակչության մոտ քարոզչաքաղաքական քայլերը կարող էին հանգեցնել առնվազն անհամաձայնության` Անիի մայր տաճարում տեղի ունեցած նամազի վերաբերյալ:

Փորձենք կատարել արձանագրվածի քաղաքական մեկնաբանությունը: Անիի մեջ  նամազ կատարելու մասին լրատվությանը զուգորդվեց Ախթամարի եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու լուրը։ Ուրեմն, իրադրությունները զարգացան հետեւյալ հաջորդականությամբ. պատարագի արտոնություն առանց խաչի, ապա Խաչի տեղադրում, զուգահեռ՝ Անիի մեջ նամազի արարողություն։

Անշուշտ պատահականությանը չպետք է վերագրել թուրքական կողմի քայլերի այս հավասարակշռության խաղը: Չմոռանանք, որ սահմանադրության բարեփոխում եւ եվրոպականացման խնդիր դրած Թուրքիայի այսօրվա իշխանությունները կրոնական թեմաները լիարժեքորեն օգտագործում են քաղաքական առավելություններ ստանալու համար։ Ներքին-արտաքին շահադիտական մոտեցումների ընդհանուր շրջածիրի մեջ պետք է դիտարկել կիրարկվող թուրքական խաղը եւ ըստ այնմ քաղաքական գնահատական տալ դիպաշարին:

Եթե պատարագի թույլտվությունը դժգոհ է թողել մահմեդական զանգվածին, պետք է պատարագը թույլ տալ անխաչ գմբեթով։  Եթե Խաչի տեղադրումը այս անգամ դժգոհ է թողել թուրք ազգայնականներին, պետք է արտոնել եւ քաջալերեր Անիի Մայր տաճարի մեջ նամազի արարողությունը։ Մինչ այդ Եվրոպային ասել, թե Թուրքիայի այսօրվա իշխանությունները կվերանորոգեն հայկական եկեղեցի, կարտոնեն պատարագ այնտեղ եւ նույնիսկ խաչով կօժտեն նրա գմբեթը. Մյուս կողմից թուրք ազգայնականությանը կհամոզեն, որ պատարագի թույլտվությունը անխաչ գմբեթի պայմանով է եւ թե բացառապես տարին մեկ անգամվա համար է այդ արտոնությունը, իսկ այդ օրից բացի որեւէ օր բացառված է այնտեղ աղոթք բարձրացնելը։ Թե՝ իշխանությունների կողմից արտոնելի է նաեւ հայկական եկեղեցիները իբրեւ մզկիթ օգտագործումը։ 

Այս բոլորին մեջ կարելի է  փորձել դրական մտորումներ զարգացնել, եզրակացնելու համար, որ ի վերջո հայկական եկեղեցիներ վերանորոգելու շարք կսկսվի եւ թեկուզ տարին մեկ անգամվա համար պատարագ կմատուցվի հայկական սրբավայրերի մեջ։ Չմոռանանք սակայն, որ վերանորոգումներն ու արտոնությունները հայկական կողմի նախաձեռնողականության հետ կապ չունեն։ Խաղը կշարունակվի բացառապես թուրքական կողմի կանոններով, թեկուզ միջազգային ընտանիքի ենթադրյալ պարագայական ճնշումների տակ։ Թերեւս ավելի ճիշտը՝ Թուրքիայի կողմից դեպի եվրոպական ընտանիք առնված քայլերի նկատառումներով։

Կրոնական պիտակների տակ գործընթացը՝ պատարագով թե նամազով զուտ քարոզչաքաղաքական թիրախներ են հետապնդում։ Գործընթացը ճշտված թիրախներից շեղելու նախաձեռնություններ առայժմ տեսանելի չեն հայկական կողմից։  Այլապես, նամազի դիմաց, քրիստոնյա աշխարհի մոտ ընդվզումի ալիքի բարձրացման նախանշաններ առաջացնելու հայկական փորձերն  զգալի կդառնային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ