7 տարում Հայաստանի ՏՏ ոլորտը պետք է երկրի հուսալի պաշտպանության տեխնոլոգիաներ ստեղծի։ Այս մասին DigiTech Business համաժողովի բացմանն ասել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ նման նպատակ է նախատեսված Հայաստանի ՏՏ ոլորտի կազմած պաշտպանունակության հայեցակարգով։
2-3 ամսվա ընթացքում մի քանի տասնյակ ընկերություններ միավորվել են համատեղ լուծումներ մշակելու եւ էլեկտրոնային կառավարման համար։ Արտադրանքը, որը նրանք պատրաստվում են ստեղծել, կարող է Հայաստանին դուրս բերել տասնյակ միլիոնավոր դոլարների ծավալ ունեցող շուկաներ, հավելել է նա։