News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ օրը եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որի շրջանակում նա մտադիր է անցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Օսմանյան Թուրքիայում 1915-ին սպանված հայերի հիշատակին: Շատ հնարավոր է, որ դա նորից կսրի Վատիկանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները, գրում է The Wall Street Journal-ը:

Հռոմի պապի այցը տեղի է ունենալու Կովկասյան տարածաշրջանի համար լարված ժամանակաշրջանում, ինչը պայմանավորված է ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության հերթական բռնկումով:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարելիք այցին առնչվող հիմնական հարցն այն է, արդյոք Հռոմի պապը կկրկնի «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը, որոնք անցած տարի էր ասել՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:

 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում հնչած այդ խոսքից հետո Թուրքիան անմիջապես հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին: Դեսպանը վերադարձել էր Վատիկան միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դատապարտեց Պապի հայտարարությունը՝ նախազգուշացրելով, որ նա այլեւս «չկրկնի այդ սխալը»:

«Ցեղասպանություն» բառը օգտագործել է նաեւ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ասելով որ այդ ցեղասպանությունը 20-րդ դարի «երեք մեծ եւ աննախադեպ ողբերգություններից մեկն է»։

Պապի այցելության ենթատեքստում կլինի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը: Վերջին տասնամյակների ամենաուժեղ բախումները տեղի ունեցան այս տարվա ապրիլին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին հայկական դիրքերի վրա՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը՝ հիշեցնելով, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում: Հռոմի պապն Ադրբեջան կայցելի ավելի ուշ՝ հոկտեմբերին: Նույն օրերին նա կայցելի նաեւ Վրաստան։

Կիրակի օրը Հայաստանից մեկնելուց առաջ Ֆրանցիսկոս պապն աղոթելու է Խոր Վիրապ վանքում, որը գտնվում է Թուրքիայի հետ փակ սահմանի մոտ եւ որտեղից երեւում է Արարատ լեռը:

Հռոմի պապի օրակարգում չկա այցելություն հայ-թուրքական սահման, սակայն դա բառառված չէ, քանի որ Ֆրանցիսկոսը սիրում է զարմացնել իր չծրագրված արարքներով: 2014 թվականին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արեւմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատնեշի մոտ եւ աղոթել  այնտեղ:

Եթե Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, գնա Թուրքիայի հետ սահման, դա անկասկած կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ