News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքին հարվածելու գործով դատախազ Անդրանիկ Սիմոնյանն այսօր հունիսի 24-ին, հրաժարվեց մեղադրանքից:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող կողմը հայտարարեց, որ Արտակ Գեւորգյանի արարքում բացակայում է հանցակազմը: Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում՝ հունիսի 20-ին, ԱԱԾ-ն գրություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ կատարվածով իրենց բնականոն աշխատանքը չի խաթարվել, աշխատակիցներին լուրջ անհանգստություն չի պատճառվել, հետեւաբար իրենք չեն մասնակցելու դատական նիստերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե տանկով բողոքի ակցիա էր արել քաղաքում՝ իր բողոքն արտահայտելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ