News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում անդրադառնալով 1915 թվականի դեպքերին, օգտագործել է «ցեղասպանության» բառը՝ նկարագրելով Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած գազանային հանցագործությունները: Հատկանշական է, որ Հռոմի պապի ելույթի նախնական տարբերակում «ցեղասպանություն» եզրը չի եղել, սակայն Ֆրանցիսկոս Պապը փոփոխություն է արել եւ օգտագործել է այն՝ բնութագրելով 1915թ. իրադարձությունները։ 

Նա, մասնավորապես, Նշել է. «Սրտանց երախտապարտ եմ Ձեզ, պարոն նախագահ, Հայաստանի Կառավարության եւ բնակչության անունից ինձ ուղղված Ձեր բարի գալուստի սիրալիր խոսքերի համար, ինչպես նաեւ ինձ հնարավորություն ընձեռելու համար՝ Ձեր ազնիվ հրավերի շնորհիվ, փոխադարձելու անցյալ տարի Վատիկան կատարած Ձեր այցը, երբ Սուրբ Պետրոսի տաճարում՝ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, եւ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց Պատրիարք երջանկահիշատակ Ն.Ե.Ներսես Պետրոս XIX-ի հետ միասին, ներկա գտնվեցիք հանդիսավոր արարողությանը։

Այդ առիթով հիշատակվեց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցը, որը հարվածեց ձեր ժողովրդին եւ որը անչափ անհամար զոհեր պատճառեց։ Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվեցին ցեղապաշտական, գաղափարախոսական եւ կրոնական մոլորեցնող շարժառիթներով եւ որոնք մթագնեցին մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվեցին ոչնչացնելու մինչեւ իսկ ամբողջ ժողովուրդներ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի, ապրիլի 12-ին, Վատիկանում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 1915 թվականի դեպքերը կոչել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, որին ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար:

«Մեր մարդկությունը անցած դարում ապրել է երեք մեծագույն, չլսված ողբերգություն: Առաջինին, որ համընդհանուր ձեւով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանոթյուն, զոհ գնացին հայերը, նաեւ հույներն ու ասորիները: Մյուսը երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն էին»,- ասել էր Հռոմի պապը:

Նրա խոսքով՝ այս ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետեւ որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ ծածկել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի առանց դարման ստանալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ