News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կենտրոնական բանկերը քննարկել են բանկային համակարգերի զարգացումը եւ համագործակցությունը, ուրբաթ հայտնել է բելառուսական կարգավորիչը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»: 

«Մի շարք այժմեական հարցեր են քննարկվել 2016-ի հունիսի 24-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կենտրոնական  (ազգային) բանկերի ղեկավարների խորհրդի 34-րդ նիստի ընթացքում, որը տեղի է ունեցել Բրեստում Բելառուսի ազգային բանկի կառավարման փոխնախագահ Սերգեյ Կալեչիցայի նախագահությամբ», — ասված է հաղորդագրության մեջ: Նիստին մասնակցել են նաեւ Միջպետական բանկի ներկայացուցիչներ:  

Ազգային բանկից հայտնել են, որ հանդիպման մասնակիցները տեղեկություններ են փոխանակել աշխատանքի արդյունքների եւ իրենց պետությունների բանկային համակարգերի զարգացման հեռանկարների, արժութային շուկաների զարգացման միտումների, վճարային հաշվեկշիռների վիճակի եւ միջազգային պահուստների դինամիկայի վերաբերյալ: 

«Քննարկվել են նաեւ վճարման քարտերի շուկայի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակման, անձնական եւ անդրսահմանային դրամական փոխանցումների ցուցանիշների հաշվարկին մեթոդական մոտեցումների ոլորտում կենտրոնական բանկերի փոխգործակցության, անձնակազմի ուսուցման հարցերում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր», — ասված է կարգավորիչ հաղորդագրության մեջ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ