News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապի այցը Հայաստան շարունակում է իր վրա հրավիրել համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը: Գերմանական մամուլը հատկապես կարեւորել է ջարդերը նորից ցեղասպանություն անվանելու հանգամանքը, Գերմանիայում Բունդեսթագի կողմից ցեղասպանության մասին բանաձեւ ընդունելու եւ դրան հաջորդած Թուրքիայի արձագանքի ֆոնին:

«Բոլորը լարված սպասում էին, թե Հռոմի Պապը հայերի հալածանքներին անդրադառնալիս ինչ բառ կօգտագործի: Նա օգտագործեց ցեղասպանություն բառը եւ միաժամանակ հայ-թուրքական հաշտեցման կոչ արեց»,- գրում է Die Zeit-ը:

«Մինչեւ վերջին պահը պարզ չէր՝ Պապը կարտասանի՞ ցեղասպանություն բառը, թե՞ ոչ: Նրա ելույթի տեքստում բառը բացակայում էր, բայց նա իր այցելության առաջին օրն ասաց այդ բառը եւ աշխարհին զգուշացրեց երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը»,- գրում է Tagesspiegel-ը:

Tagesspiegel-ը մասնավորապես կարեւորել էր նաեւ Հռոմի Պապի այցը Գյումրի: «Գյումրիում Հռոմի Պապի մատուցած պատարագը հատկապես մեծ իրադարձություն էր Հայաստանի հավատացյալների համար: Պապն իր աղոթքում հիշատակեց 1988-ի ավերիչ երկրաշարժը եւ քաղաքը, որը վերակենդանացել է»,- գրում է թերթը:

Deutsche Welle-ն նշում է, որ Հռոմի Պապը չի վախեցել շարժել Անկարայի զայրույթը: «Պապը հաստատեց Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերի մասին անցյալ տարի հայտնած իր դիրքորոշումը եւ նորից դատապարտեց ցեղասպանությունը: Պապը որոշեց ավելացնել այդ բառն իր ելույթի տեքստում՝ չնայած Անկարայի բողոքին: Դրանով Պապն անտեսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «սպառնալիքները», ով 2015-ի ապրիլին հարգարժան Պապին սպառնալից ասել էր, թե ինքը հույս ունի, որ «նմանատիպ սխալներ այլեւս երբեք չեն կրկնվի»,- նշում է պարբերականը:

«Ֆրանցիսկոս Պապի այցն առանձնացրեց քրիստոնեության դերը հայոց ինքնության համար: Պապի այցը Ծիծեռնակաբերդ խաղաղության այց էր: Նա ոչ մի բառ չասաց, միայն աղոթեց: Մեծ եղեռնի մասին իր կարծիքը նա հայտնել էր դրա նախօրեին՝ հիշատակելով մեծաքանակ զոհերի մասին»,- հայտնում է Deutschlandfunk-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ