News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի դեմ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ հետնամուտքի մոտ ցուցարարներից մեկը շիշ է նետել ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ուղղությամբ:

Ոստիկանությունը բերման ենթարկեց տղամարդուն, որը շիշ էր նետել: Դրանից հետո Հրանտ Բագրատյանի ու մյուս ակտիվիստների  միջեւ վեճ սկսվեց:

«Այ ընկեր, ես դեմ եմ դրան, արա, ինչ եք խոսում: Դու խոսում ես մի մարդու հետ, որը էդ ՀՕՊ-ը ստեղծել է, ես ինչ անեմ, 5 հոգի ենք մենք ստեղ: Եթե լավ տղա ես, քաշեիր մի կողմ, ասեիր՝ ինչ ես խոսում: Կանգնում, մարդուն վիրավորում է»,- ակցիայի մասնակիցներին ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ տղամարդն իր հետ լավ տոնով չի խոսել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տղամարդը բերման է ենթարկվել մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով:

Հետնամուքից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին ցուցարարները դիմավորում էին «դավաճան, դավաճան» վանկարկումներով:

Նշենք, որ Ռուսաստանի հետ համատեղ Հակաօդային պաշտպանության համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ