News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները հայտարարություն են տարածել 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի 75-ամյակի կապակցությամբ։

«1941թ. հունիսի 22-ին մեր երկրների ժողովուրդները ենթարկվեցին համաշխարհային պատմության ամենասարսափելի հարձակմանը, որի նպատակն էր ոչ միայն զավթողականությունը, այլեւ ողջ մնացածների լիակատար ոչնչացումը եւ ստրկացումը: Խորհրդային Միության վրա հիտլերյան Գերմանիայի եւ նրա դաշնակիցների հարձակումը հարցականի տակ դրեց մեր ժողովուրդների՝ ապագա ունենալու հնարավորությունն իսկ: Հայրենական Մեծ պատերազմը դարձավ Եվրոպայի պատմության առավել ողբերգական էջէրից մեկը: Նացիստների հանցագործությունները, ներառյալ՝ Հոլոքոստը, կրակի հանձնված քաղաքները եւ գյուղերը, մահվան ճամբարները ծանր վերքեր պատճառեցին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդներին, ինչպես նաեւ նրանց արտերկրյա համայնքներին, որոնք իրենց կարեւոր ներդրումն էին ունեցել ընդհանուր Հաղթանակին հասնելու գործին: Հանուն Հաղթանակի նրանք 27 մլն կյանք զոհեցին, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի թվի գրեթե կեսն է:

Այդ ժամանակ հակահիտլերյան կոալիցիայի անդամները կարողացան վեր կանգնել ամբիցիաներից եւ իրենց բաժանող տարաձայնություններից, որպեսզի միասին դիմակայեն ընդհանուր թշնամուն եւ ջախջախեն հանցավոր գաղափարախոսությունը: Այդ հերոսական օրերի օրինակը արդիական է նաեւ այսօր՝ նոր սպառնալիքներին ընդառաջ: Բացահայտորեն իրականացվում է նացիստական գաղափարների եւ արժեքների քարոզում, հնչում են էթնիկ հողի վրա բռնությունների կոչեր: Նեոնացիստական շարժումները եւ խմբավորումները, աջ ծայրահեղական կուսակցականները բացեիբաց գործունեություն են ծավալում ԵԱՀԿ տարածաշրջանի մի շարք երկրներում՝ կիրառելով նացիստական սիմվոլիկա ու կարգախոսեր: Փորձ է կատարվում հավասարեցնել զոհին եւ դահճին, հերոսի շարքին դասել նացիստներին եւ նրանց հետնորդներին: Առավել սարսափելի է, որ այդպիսի երեւույթները տեղի են ունենում նաեւ այնպիսի երկրներում, որոնք հենց իրենք են անցել պատերազմի դժվարագույն փորձությունների միջով:

Հետպատերազմյան պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ատելության հռետորաբանությունը հանգեցրել է զանգվածային բռնությունների եւ դաժան սպանությունների, որոնք իրենց վայրագություններով հիշեցնում են նացիստների հանցագործությունները: Այս ամենը անարգում է միլիոնավոր զոհերի հիշատակը, սպառնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, լարվածություն հրահրում ԵԱՀԿ տարածաշրջանում: Այդ իսկ պատճառով մեր երկրները հետեւողականորեն հետ են մղելու նրանց, ովքեր ձգտում են վերանայել պատերազմի արդյունքները եւ աղավաղել պատմությունը:

Մենք վճռականորեն դատապարտում ենք նացիզմի հերոսացման ցանկացած փորձ, նեոնացիստական տրամադրությունների աճը եւ պատմությունը վերափոխելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների խեղաթյուրմանը ու վերանայմանն ուղղված ջանքերը: Անթույլատրելի ենք համարում բաժանարար գծերի ու փակ սահմանների, ինչպես նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանցմամբ պատժամիջոցների պահպանումը եւ նորերի ի հայտ գալը:

Ողբերգական այդ տարիների դասերը վկայում են այն բանի մասին, որ բազմաթիվ մարտահրավերներին օպտիմալ պատասխաններ գտնելու ուղղությամբ կոլեկտիվ դիվանագիտական աշխատանքն այլընտրանք չունի: Վստահ ենք, որ իրական անվտանգությունը պետք է լինի հավասար եւ անբաժանելի՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների եւ կառուցողական համագործակցության վրա: Մեր պետությունները հաստատում են իրենց վճռականությունը՝ առավելագույն ջանք գործադրելու խաղաղության պահպանման, զինված հակամարտությունների կանխարգելման, վեճերի խաղաղ կարգավորման, միջազգային անվտանգության մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հիմք ենք ընդունում այն հանգամանքը, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի՝ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ եւ միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված արդյունքների ամբողջական ճանաչումը հրամայական է բոլոր պետությունների համար անխտիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ