News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին Ռեդիսոն Բլու հյուրանոցում կայացավ ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխությունը: ՀՀ վարչապետի անունից միջոցառման մասնակիցներին ողջունեց եւ մրցանակները հանձնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Նախապատրաստումը եւ անցկացումն իրականացրել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Մրցանակաբաշխության հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության եւ նախաձեռնողականության խրախուսումը, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատումը եւ սատարումը: Միջոցառումն անցկացվում է  2012 թվականից:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է  6 անվանակարգերով.

1. «Լավագույն կին գործատու»

2. «Լավագույն կին նորարար»

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»

4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»

5. «Լավագույն սկսնակ կին գործարար»

6. «Լավագույն արտահանող կին գործարար»

6-րդ անվանակարգում մրցանակները  2016թ մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեցին առաջին անգամ: Յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է երկուական մրցանակ՝ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի լավագույն կին գործարարների համար: 2016 թվականի մրցանակաբաշխությանը ներկայացվել է 140 հայտ, որոնցից 38-ը՝ Երեւանից եւ 102-ը՝ մարզերից:

Վարչապետի մրցանակներից զատ, այս տարվա մրցանակաբաշխության համար առաջին անգամ մրցանակներ էին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը մրցանակ շնորհեց Արցախի 2 կին գործարարի: Խրախուսական պատվոգրեր, նվերներ եւ մրցանակներ էին սահմանել նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունները` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP)ծրագիրը, ԵԱՀԿ (OSCE) Երեւանյան գրասենյակը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) եւ նրա կողմից իրականացվող «Երիտասարդ ձեռներեցներին աջակցություն»  ծրագիրը, Ասիական զարգացման բանկի (ADB) «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը (UNHCR), «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խորհրդատվություն փոքր բիզնեսներին» գրասենյակը (EBRD ASB) եւ Գործարարության աջակցության գրասենյակը (EBRD BSO), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (AYWA), Technology And Science Dynamics ընկերությունը` Արմթաբ եւ Արմֆոն ապրանքանիշով:

Կազմակերպմանը ֆինանսական աջակցություն են տրամադրել ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող USAID/PRP ծրագիրը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

Մրցանակաբաշխության ավարտից հետո ՀՀ վարչապետի եւ ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների մրցանակները ստացած կին գործարարները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին Կին գործարարների մարտահրավերները խորագրով քննարկմանը: Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ կազմակերպված քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին բոլոր առկա խնդիրների եւ խոչընդոտների մասին, որոնց բախվում են գործարար կանայք: Նրանց ձայնը քննարկման կազմակերպիչների համար ուղեցույց կհանդիսանա ՀՀ կառավարության, էկոնոմիկայի նախարարության եւ միջազգային կառույցների հետ համատեղ ծրագրերի համար: Քննարկման արդյունքները վերջում արձանագրության տեսքով կներկայացվեն կառավարությանը, նախարարությանը եւ շահագրգիռ կառույցներին:

ՀՀ վարչապետի Լավագույն կին գործարար 2016թ. մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ վարչապետի եւ միջազգային կառույցների մրցանակների են արժանացել հետեւյալ կին գործարարները եւ կազմակերպությունները.

1. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ԵՐԵՎԱՆ - Աննա Արուտչյան

«Ստարլեթ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` նախադպրոցական ուսումնական հաստատություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ԳՈՐԾԱՏՈՒ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Անահիտ Մուրադյան  

ԱՁ, Շիրակի մարզ, ք. Գյումրի: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:

2. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Հասմիկ Սահակյան

«Կանանց եւ երիտասարդների զարգացման եւ աջակցման կենտրոն» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայություն

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԻՆ ՆՈՐԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Արմենուհի Հայրապետյան

ԱՁ, Սյունիքի մարզ, Գորիս: Գործունեության ոլորտը` հյուրանոցառեստորանային համալիր:

3. «ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ԵՐԵՎԱՆ - Սաթիկ Աչիկյան

ԱՁ,«ՍԱԹԵՆԻԿ», հրուշակեղեն: Գործունեության ոլորտը` հրուշակեղենի արտադրություն:

«ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Թամարա Մատինյան

ԱՁ, «Համով Խորտիկ», Լոռու մարզ, ք. Ստեփանավան: Գործունեության ոլորտը` մսամթերքի եւ կիսաֆաբրիկատների արտադրություն:                                                      

4. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Քրիստինե Գրիգորյան

«Կվիստի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` հագուստի մոդելավորում, ձեւավորում, արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Հայարփի Սարդարյան

ԱՁ, Վայոց Ձորի մարզ, գ.Գետափ: Գործունեության ոլորտը` ջերմոցային տնտեսություն (հոլանդական վարդեր եւ կակաչներ):

5. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Տաթեւիկ Հարությունյան

«Թելի» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` աքսեսուարների եւ տան դեկորի պարագաների արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԿՍՆԱԿ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Լյուդա Բալյան

Ա/Ձ, Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ: Գործունեության ոլորտը` 8 տեսակի պանրի արտադրություն:

6. «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ԵՐԵՎԱՆ - Անահիտ Մարկոսյան

«ՆԱԻՐԻԱՆ» ՓԲԸ: Գործունեության ոլորտը` բնական կոսմետիկ միջոցների արտադրություն:

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ» ՀՀ ՄԱՐԶԵՐ - Գայանե Ղազարյան

ԱՁ, Արագածոտնի մարզ, գ. Աղձք: Գործունեության ոլորտը`չրերի արտադրություն:

ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Էկոնոմիկայի նախարարություն

• Քրիստինե Հովհաննիսյան - Գեղարքունիք, ք.Սեւան: Գործունեության ոլորտը` հարսանյաց եւ գեղեցկության սրահ, ծաղիկների կոմպոզիցիաներ, դիզայներական ծառայություններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Արցախի կին գործարարներ

• Գալոյան Ռեգինա, «Սալոն օրխիդեա», ձեւավորման սրահ

• Ազատուհի Սիմոնյան, մեղրի արտադրություն:

USAID PRP

• Տաթեւ Գալստյան - «ԱՐԱԳԱԾ ԱԼՊ» ՍՊԸ, Արագածոտն, ք. Ապարան:

Գործունեության ոլորտը` կաթնամթերքի արտադրություն «Արագած ալպ» «Թան ալպիական» անվանում:

EBRD BSO

• Էմմա Մարաշլյան -  ԱՁ, Photo Atelier Marashlyan: 

Գործունեության ոլորտը` ֆոտո եւ վիդեո ծառայությունների մատուցում:

• Շամիրամ Մկրտչյան - «Թության» ՍՊԸ, Լոռի, գ.Հարթագյուղ, Գործունեության ոլորտը` ձիթայուղերի արտադրություն:

UNHCR-Սիրիահայ գործարար կանայք

• Սուզի Թահան - Ա/Ձ: Գործունեության ոլորտը` բիժուտերիայի, պայուսակների, տարոսիկների եւ այլ նմանատիպ իրերի պատրաստում, տարբեր տեսակի վերանորոգման աշխատանքներ, կարի պարագաների վաճառք:

• Զարմինե Խլոյան - Ա/Ձ; Գրոծունեության ոլորտը` ձկան եւ մսի տեսականի՝ հայկական եւ սիրիական ճաշատեսակներ:

• Լենա Յակուբյան - Գործունեության ոլորտը` գործվածքների արտադրություն:

• Զեփյուռ Ջաջան - Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:

• Արփի Խուբիարյան - Գործունեության ոլորտը` զարդերի/բիժուների արտադրություն:

ADB

• Հասմիկ Պետրոսյան - «ԼՕԼՕ» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` մանկապարտեզ-նախակրթարան

• Հասմիկ Աբրահամյան - ՕՐԻԵՆՏ ԷՔՍՊԼՈՐԵՐ ՍՊԸ: Գործունեության ոլորտը` ծառայություն, զբոսաշրջություն:

• Սուսաննա Ասատրյան - Ա/Ձ, Վայոց Ձոր, ք.Եղեգնաձոր: Գործունեության ոլորտը` սալորի, դեղձի, տանձի, խնձորի, խաղողի, արքայանարինջի չրերի եւ լավաշների, սուջուխի արտադություն:

• Ինգա Մանուկյան –ԼՈՒՄ ՍՊԸ, Կոտայք, ք. Հրազդան: Գործունեության ոլորտը` հագուստի արտադրություն:

• Դիանա Ղազինյան –Գործունեության ոլորտը`մատնահարդարման մասնագիտացված սրահ:

• Օֆիկ Պետրոսյան - «Շի Իվետ» ՍՊԸ, Կոտայք Տնօրեն գ. Գառնի:

Գործունեության ոլորտը` հյուրատնային ծառայություն:

AYWA

• Անի Խաչատրյան -  «Ինա էքսպո» ՍՊԸ, Լոռի, Վանաձոր: Գործունեության ոլորտը` սրճարանային ծառայություն եւ փոքրիկ թխվածքների արտադրություն:

EBRD BAS

• Լիանա Ավագյան - «ՈՒՍՏԱ Ա.Լ.Ա» ՍՊԸ: Գործունեության ոլորտը` թղթե սանիտարահիգիենիկ պարագաների եւ պլաստմասե արկղների/տարաների արտադրություն:

UNIDO

• Ռուզան Մելիքբեկյան -  Տավուշ, գ. Աչաջուր: Գործունեության ոլորտը` խմորեղենի արտադրություն:

• Նեկտար Մանուկովա - «Սիգնում» ՍՊԸ : Գործունեության ոլորտը` խորհրդատվական ծառայությունների  մատուցում ազատ տնտեսական, արդյունաբերական գոտիների  նախագծման, ստեղծման եւ զարգացման ուղղությամբ:

• Անահիտ Մկրտչյան - Ա/Ձ, Երեւան: Գործունեության ոլորտը` կոշիկի արտադրություն:

• Հասմիկ Խաչատրյան Ա/Ձ Հ Շիրակ, գ. Արեւիկ: Գործունեության ոլորտը` կարի արտադրամաս

• Ամալյա Հախվերդյան - ԱՁ - Տավուշ, ք. Դիլիջան: Գործունեության ոլորտը` հյուրատուն:

OSCE

• Կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի (ՎԻՆՆԵԹ Հայաստան) «Սյունիքի տարածաշրջանում/մարզում կանանց ձեռքի աշխատանքի զարգացման ծրագիր»:

• «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ) հասարակական կազմակերպություն:

Technology And Science Dynamics ընկերություն` Արմթաբ Եվ Արմֆոն Ապրանքանիշով:

Սյուզաննա Հայրապետյան: Սիգնում ըկներության հանրային կապերի պատասխանատու:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում կայացավ «Ամրապնդելով գործընկերային կապերը» հայ-իտալական ֆորումը (ֆոտո)
Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին շուրջ 180 գործարարներ...
«Գալիս են ձեզ մոտ աշխատելու». Փաշինյանը խոստովանեց, որ Խաչատուր Սուքիասյանը գործարար է
Հեռախոս չեն վերցնում, բիզնեսի հետ չեն աշխատում…
Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ
Նախարար Միրզոյանը շրջայց է կատարել նաև «Giesecke+Devrient…
Գործարար աշխարհը պետք է գործ ունենա միայն հարկային մարմինների հետ. Ռոբերտ Քոչարյան
1999 թվականից էս կողմ Ոստիկանությունը, կամ անվտանգությունը որեւէ բիզնես մտե՞լ է…
Օգոստոսին եւս ունեցանք գնանկում, չորրորդ ամիսն անընդմեջ. գործարար
Կենտրոնական Բանկն ու Կառավարությունը դեռևս չեն օգտագործել լուրջ գործիքներ՝ նախաձեռնությունը վերցնելու մեր ձեռքը…
Արդյունաբերողների և գործարարների միությունը մտահոգիչ է համարում պետականացման մասին պաշտոնյաների կոչերը
Ականատես ենք լինում, որ կառավարության որոշ պաշտոնյաներ ու ԱԺ պատգամավորներ այս ընթացքում ակնհայտ նահանջ են դրսևորում․․․
Ամենաշատ