News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հունիսի 30-ի նիստի ժամանակ հաստատել է մի շարք փոփոխություններ որոշումներում, որոնց համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտները ստիպված չեն լինի կնիքով փաստաթղթեր ներկայացնել մինչեւ կազմակերպության ստեղծումը: Մասնավորապես երբ ձեւավորվում է իրավաբանական անձը, կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք, ինչը դանդաղեցնում է գրանցման գործընթացը ու միաժամանակ չի երաշխավորում, որ փաստաթղթերը կեղծված չեն:

Ըստ վերջին բարեփոխումների՝ գրանցման ու հետագա գործընթացների ժամանակ էլեկտրոնային ստորագրության ներդրումից հետո կնիքի առկայության անհրաժեշտություն չկա: Մինչդեռ, Կառավարության մի շարք որոշումներում դեռ կան կետեր, որոնց համաձայն կնիքի առկայությունը անհրաժեշտ է: Կառավարության տվյալ որոշումը կհեշտացնի ընկերությունների գրանցման գործընթացը, կկրճատի ժամանակն ու ծախսերը: Բացի դրանից ընկերությունները ստիպված չեն լինի վճարել 15 500 դրամ կնիք ձեռք բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ