News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի եւ նորածնի գործն ամենայն հավականությամբ կվերաբացվի:

Վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազության դիմումը, որով բողոքարկում էր առաջին ատյանի կայացրած որոշումը, այն է վերաբացել կարճված գործը:

«Հիմա սպասում ենք, եթե դատախազությունը բողոք չներկայացնի Վճռաբեկ դատարան, ապա գործը հաստատապես կվերաբացվի: Հառակա դեպքում, գործընթացը կձգձգվի, սակայն մենք կարծում եմ, որ եթե վճռաբեկ բողոք էլ ներկայացվի, դատարանն այն չի ընդունի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Պապանյանի ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի, շահերը պաշտպանող Աննա Դավթյանը:

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը դիմել էր դատարան՝ բողոքարկելով կնոջ մահվան առթիվ հարուցված գործը անհիմն կարճելու որոշումը: Դատարանը բավարարել էր բողոքը:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

1,5 տարի գործը քննելուց հետո որոշում էր կայացվել կարճել այն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ