News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը եւ Ասիայի մի քանի օպերատոր ավարտել են Խաղաղ օվկիանոսի հատակով ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ   FASTER ինտերնետային մալուխի անցկացումը, հայտնում է The Next Web-ը:

Մալուխի առավելագույն թողունակությունը հասնում է 60 Տբիթ/վ-ի: Google-ի ավագ փոխնախագահ Ուրա Խելցլեի խոսքով, մալուխի հզորությունը գերազանցում է աշխարհում ցանկացած այլ ստորջրյա մալուխի արագությունը:  

Ամերիկյան IT հսկան համատեղ նախագիծ է իրականացրել այնպիսի հեռահաղորդակցային ընկերությունների հետ, ինչպիսիք են China Mobile International-ը, China Telecom Global-ը, Global Transit-ը, KDDI-ն եւ SingTel-ը: Մալուխի նախագծման եւ անցկացման գործում օգնում է NEC ընկերությունը:

FASTER-ի շինարարական աշխատանքների արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Նախագիծը մեկնարկել է մոտ մեկ տարի առաջ:

Մալուխը ամերիկյան Օրեգոնի նահանգը կապել է ճապոնական Տիբայի եւ Միի պրեֆեկտուրաների հետ: 

Նշվում է, որ դա Google-ի չորրորդ ստորջրյա մալուխն է: Կորպորացիան մտադիր է ապագայում եւս նման նախագծեր իրականացնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ