News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը չի տարածում ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինծառայողների գազանային սպանությունների ու գլխատման վերաբերյալ լուսանկարներ ու փաստեր՝ նպատակ ունենալով նպաստել վստահության մթնոլորտին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանի երկրորդ օրը հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, Թբիլիսիից հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ քաղաքական ու անվտանգության հարցերի ընդհանուր կոմիտեի նիստում, «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» թեմայով շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելդի զեկույցի քննարկման ժամանակ, Գեղամյանը կոչ է արել ուշադրություն դարձնել զեկույցում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ներառված քողարկված խորամանկության վրա: Հայ պատգամավորը հիշեցրել է, որ դեռեւս այս տարվա մարտին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ բարդ, բայց արդյունավետ հանդիպում անցկացրեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ. «Եղել է բարդ, բայց արդյունավետ հանդիպում, որի արդյունքում ելույթ ունեցան Մինսկի խմբի համանախագահները, եւ իրենց ելույթների թելն այն ճշմարտության մասին էր, որ պետք է հարցին մոտենալ շատ ուշադիր եւ շատ զգույշ՝ առանց որեւէ կտրուկ քայլերի՝ նպատակ ունենալով դնել երկխոսությունների սկիզբը, հաշտեցման սկիզբը: 

Հետագայում Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Երեկ չէ առաջին օրը Ջոն Քերրին հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որտեղ հիմնական շեշտը դրվում է պայմանների անթերի կատարման վրա, որը ամրապնդում է վստահությունը»: 

Սակայն, ըստ հայ պատգամավորի,  ադրբեջանական զինծառայողները խոշտանգում, սպանում ու գլխատում են հայ զինծառայողներին, իսկ լուսանկարները տեղադրում Ադրբեջանի պետական համալսարանի պորտալում. «Մենք տեսնում ենք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը, երբ գլխատում են կենդանի հայ զինվորին: Եվ այդ անձինք արժանանում են պետական պարգեւատրումների: Մենք հատուկ չենք տարածել դա, որովհետեւ մենք գիտենք, որ դա վստահության ամրապնդմանը չի ծառայելու: Այդ պատճառով խնդրում եմ ուշադիր լինել, թե ինչ ուղղումներով է ելույթ ունենում այս կամ այն պատվիրակությունը»: 

Շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելդի «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. Վստահության ամրապնդում երկխոսության միջոցով» թեմայով բանաձեւի նախագիծը հասանելի է Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանի պաշտոնական կայքում:

Նշենք, որ ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից ԼՂՀ ՊԲ զինծառայողների սպանությունների եւ նրանց մարմինների խոշտանգումների հետ կապված հարուցվել է 6 քրեական գործ:

Ինչպես  NEWS.am–ի թղթակցին հայտնել է գործի ընթացքը վերահսկող՝ ԼՂՀ Գլխավոր դատախազության դատախազ Կարեն Գաբրիելյանը, հարուցվել է 3 առանձին քրեական գործ՝ Քյարամ Սլոյանի գլխատման փաստով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) Հրանտ Ղարիբյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) եւ Հայկ Թորոյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 3-ին)։ Ինչպես նաեւ հարուցվել են քրեական գործեր Ռաֆիկ Հակոբյանի եւ Աղասի Ասատրյանի (գործը հարուցվել է ապրիլի 3-ին), Անդրանիկ Զոհրաբյանի եւ Ռոբերտ Աբաջյանի (գործը հարուցվել է ապրիլի 8-ին) սպանությունների գործով։

Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։

Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի,  Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։ Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ