News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ապրիլյան իրադարձությունների միջոցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձել է երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը եւ շեղել սեփական հասարակության ուշադրությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Թվիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանի երկրորդ օրը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնիկայի եւ շրջակա միջավայրի հարցերի ընդհանուր հանձնաժողովում, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Թբիլիսիից:

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր իտալացի խորհրդարանական Մարիետա Տիդեյի զեկույցը՝ կապված փախստականների, անվտանգության ապահովման, էներգետիկայի եւ թափոնների խնդիրների հետ: Իր ելույթի մեծ մասը Միքայել մելքումյանը նվիրեց այն փաստին, որ ապրիլյան դեպքերից հետո նոր փախստականների առաջացման իրական վտանգ է ստեղծվել:

Հայ պատգամավորը ԵԱՀԿ-ին ներկայացրեց Ալիեւի հրահանգով արկածախնդիր, ֆաշիստական հարձակումը Մարտակերտի, մատաղիսի, Թալիշի եւ այլ բնակավայրերի խաղաղ բնակչության վրա, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգումն ու գլխատումը: «Ես նշեցի նաեւ, որ պետք է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրի, ինչպիսին Ադրբեջանն է: Եվ, ամենագլխավորը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ ԽՎ-ն, պետք է հստակ իրավական ու քաղաքական գնահատական տան ապրիլյան իրադարձություններին: Մենք պետք է շարունակենք ճշմարտության հասնելու քաղաքականությունը եւ ցույց տանք միջազգային հանրությանը, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը»,-ընդգծել է Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ