News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նորանշանակ քարտուղար Բորիս Ջոնսոնի թուրք նախապապը՝ Ալի Քեմալը, ընդդիմացել էր Հայոց ցեղասպանությունն իրագործած ղեկավարներին եւ 1922թ. դաժանաբար սպանվել ռասիստական ուժերի կողմից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնը հայտնի է որպես Լոնդոնի քաղաքապետ, վառ անհատականություն եւ հունիսի հանրաքվեի Brexit քարոզարշավի առաջնորդ: Ավելի քիչ տեղեկություններ են հայտնի նրա անձնական կենսագրությունից, որում արտացոլվում է բրիտանացու բազմաշերտ էթնիկ ժառանգության խառնուրդ, այդ թվում` թուրք նախահոր՝ Ալի Քեմալի: Վերջինս իրապես աչքի է ընկել իբրեւ ամենահամարձակ ձայներից մեկը, ով ընդդիմացավ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունն իրագործած ղեկավարներին եւ 1922թ. դաժանաբար սպանվեց ռասիստական ուժերի կողմից:

Որպես լրագրող իր կյանքի համար անհանգստանալով՝ 1909թ. Ալի Քեմալը փախավ Անգլիա՝ տարագրության մեջ լինելով կնոջ՝ Ուինիֆրեդի եւ դստեր հետ: Սակայն որդու ծննդից կարճ ժամանակ անց նրա կինը մահացավ հետծննդային տենդից Դորսեթի կոմսության Բորնմութ քաղաքում: Մի քանի տարի անց 1912թ. նա վերադարձել էր Օսմանյան կայսրություն եւ կրկին ամուսնացել մի օսմանցի փաշայի դստեր՝ Սաբիհա Հանիմի հետ: Ալի Քեմալի առաջին կնոջից ունեցած երեխաները, որոնք դեռ ապրում էին Անգլիայում, ընդունել էին իրենց մայրական տատի օրիորդական ազգանունը՝ Ջոնսոն: Ալի Քեմալի որդին, Բորիս Ջոնսոնի պապը, ով ի սկզբանե Օսման անունն էր կրում, հետագայում սկսեց օգտագործել իր երկրորդ անունը՝ Վիլֆրիդ:

Ջոնսոնի նախապապ Ալի Քեմալն Օսմանյան պետության բնաջնջողական քաղաքականության առավել նշանավոր թուրք քննադատն էր: Ալի Քեմալը լրագրող եւ հասարակական բանախոս էր, ով նույնիսկ մի կարճ ժամանահատված 1919թ. հետպատերազմյան Օսմանյան կառավարության նախարարի պաշտոնում էր եղել:

Դոկտոր Վահագն Դադրյանը, ում բազմաթիվ հրապարակումներ բացահայտել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գերմանական եւ օսմանյան ապացույցների լայնածավալությունը, ներկայացրել էր երիտթուրքական ժամանակաշրջանի քաղաքականության մեջ Ալի Քեմալի դերակատարության ազդեցիկ նկարագրությունը: Ալի Քեմալն ազատական գաղափարների կողմնակից էր, որոնք ճնշվում էին թե Երիտթուրքական ծայրահեղականների, թե Մուսթաֆա Քեմալի գլխավորած Թուրք ազգայնականների կողմից:

Ալի Քեմալն, առավել պոռթկուն քան որեւէ այլ թուրք, դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը եւ սուր քննադատության ենթարկել իթթիհադական ցեղապետերին՝ որպես  այդ հանցագործության հեղինակների,  անողորմաբար պահանջելով նրանց հետապնդումը եւ պատիժը: Այս վերաբերմունքին համապատասխան՝ նա պայքար էր մղում նաեւ Քեմալական շարժման դեմ, որն այն ժամանակ սատարում էին տապալված Իթթիհադի գաղտնի պարտիզանները: Նրան առեւանգեցին Ստամբուլում Թոքաթլյան հյուրանոցի վարսավիրանոցից եւ մոտորանավակով տարան քաղաքի Ասիական մասը, ուղեւորվելով դեպի Անկարա՝ դավաճանության համար մեղադրանքով դատի: Սակայն Իսմիթի մոտ խումբը կանգնեցվեց Մուսթաֆա Քեմալի հետ միավորված այդ ժամանակվա Առաջին զորքի հրամատարի՝ գեներալ Նուրեդինի կողմից: Ալի Քեմալը գեներալի հրահրմամբ  Lինչի դատաստանի ենթարկվեց  ամբոխի կողմից: Նրա գլուխը ջախջախված էր մահակներով, եւ նրան քարկոծելով սպանեցին: Նուրեդին անձամբ այսպես է նկարագրել տեղի ունեցածը Ռիզա Նուրին (ով Իսմեթի [Ինոնյու] հետ Լոզան էր ուղեւորվում՝ խաղաղության բանակցություններ վարելու Դաշնակից պետությունների հետ). §Նրա արնաշաղախ մարմինն այնուհետ կախաղան բարձրացվեց եւ տապանագիր կախվեց նրա կրծքավանդակին, որի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Զոհին հանպատրաստից հայի անուն շնորհելով՝ զտարյուն թուրքին մեծագույն արհամարհանքի ենթարկեցին՝ որպես անարգված ազգի անդամ:

Պատմականորեն անարգվելով Թուրքիայում իբրեւ դավաճան՝ փորձեր են արվել վերանայելու Ալի Քեմալի ժառանգությունը՝ Բորիս Ջոնսոնի ճանաչվածության բարձրացման հետ մեկտեղ: Նա վերագնահատվեց իբրեւ այլախոհ եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպան: 2004թ. Թուրք լրագրողների ասոցիացիան Ալի Քեմալի անունը նշել էր Թուրքիայի Հանրապետությունում նահատակված լրագրողների շարքում: Այդ ցուցակը շուտով համալրեց Հրանտ Դինքը, ով սպանվեց 2007թ. Հայոց ցեղասպանության հետ հաշտվելու թուրքերի ուղղված կոչերի համար, եւ ում սպանության հետաքննությունները դեռեւս  ավարտված չեն պաշտոնական հստակ հանցակցության պատճառով: 2011թ. Թուրք լրագրողների ասոցիացիան 1915թ. սպանված 10 հայ լրագրողների անուններ ավելացրեց, որոնց թվում էր նաեւ հայտնի գրող եւ իրավաբան Գրիգոր Զոհրապը, ով սպանության պահին Օսմանյան խորհրդարանի պատգամավոր էր:

Հայերը եւ հեղինակավոր պատմաբանները Քեմալ Ալիի հիշում են որպես բացառիկ անձնավորության, ով իրապես արդարամիտ ու քաջարի թուրք անվանի մարդկանցից մեկն էր Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում եւ դրանից հետո: Կապը Մեծ Բրիտանիայի նոր արտաքին գործերի քարտուղար Բորիս Ջոնսոնի հետ ուշագրավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Նիդերլանդների ֆինանսների նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի...
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Հավանության արժանացած օրինագիծն իր միակ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը հայտարարվում է «Հայոց ցեղասպանության...
Ամենաշատ