News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սումատրա կղզում գտնվող Տոբա գերհրաբուխը, որը մի անգամ քիչ էր մնում ոչնչացներ մարդկությունը, կարող է մեկ անգամ էլ փորձել նույնը: Երկրաբանները որոնք հրապարակել են իրենց հետազոտության արդյունքները Nature Communications պարբերականում, պարզել են, որ Տոբա հրաբուխի ժայթքումը, որը 74 հազար տարի առաջ լրջորեն վնասել է Երկրի կլիման ու զգալիորեն կրճատել մեր մոլորակի կենսաբանական բազմազանությունը, կարող է կրկնվել, թեկուզ եւ ոչ առաջիկա հազարամյակում:

Վերլուծելով ինդոնեզական գերհրաբուխի կառուցվածքի երկրաբանական առանձնահատկությունները ՝ գիտնականները պարզել են, որ ժայթքումը, որը կատարվել է 74 հազար տարի առաջ ու քիչ էր մնում կործաներ մարդկանց (աղետից հետո Homo sapiens պոպուլյացիան ընդամենը մի քանի հազար մարդ էր կազմում), կարող է կրկնվել: Այս մասին են վկայում հրաբխային ռեզերվուարներում հալած ապարների կուտակման ակտիվ պրոցեսները, որոնց պատճառը Տոբա հրաբուխի աշխարհագրական դիրքն է ՝ տարբեր տարիքի տեկտոնիկ երկու սալիկների միջեւ:

Հետազոտողները նշում են, որ հրաբուխի տակ գտնվող պայթյունավտանգ նյութերը առայժմ չեն հասել կրիտիկական մակարդակի, սակայն առաջիկա հազար տարիներին մարդկությունը ստիպված կլինի բախվել «քնից զարթնող» հրեշի հետ, հայտնում է Planet-today-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ