News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հուլիսին ոստիկանության տեսադաշտում էր հայտնվել մի 62-ամյա կոմպոզիտոր, որը մինչեւ վերջերս Մյունխենի երաժշտության ու թատրոնի ավագ դպրոցում էր դասավանդում:

Քննության վարկածով ինը տարի առաջ պրոֆեսորը ենթադրաբար մի կնոջ է բռնաբարել: Ըստ այդ կնոջ ցուցմունքների, ինքը ստիպված է եղել պրոֆեսորի հետ սեռական հարաբերություն ունենալ, քանի որ նա սպառնացել էր Երաժշտության ու թատրոնի ավագ դպրոցից հեռացնել նրա եղբորը, հայտնում է Life-ը:

Հետաքննության ընթացքում հարցաքննել են երեք տասնյակ վկաների: Իսկ երբ ոստիկանները խուզարկություն են սկսել պրոֆեսորի տանը, ուրիշ հանցագործություններ էլ են ջրի երես դուրս եկել: Նրա տանը գտել են գազի ատրճանակ ու թմրադեղեր՝ ամֆետամիններ ու կոկաին:

Բայց ամենաուշագրավը այն է, որ քննչական գործողությունների ընթացքում իրավապահները պրոֆեսորի տանը մի աղջկա են գտել: Նա հրաժարվել է ցուցմունք տալ: Բայց իրավապահները ինչ- որ թուղթ են գրել, որտեղ ամրագրված էր նրա օրվա գրաֆիկը, գրում է Bild–ը:

Այնտեղ ժամ առ ժամ գրված էր, թե երբ պետք է աղջիկը պարապմունքների հաճախի, ու երբ պետք է բավարարի պրոֆեսորի ու նաեւ այլ տղամարդկանց սեռական քմահաճույքները: Բացի դրանից նա ուներ նաեւ բնակարանը մաքրելու պարտականություններ: Ըստ ամենայնի՝ պատանի ուսանողուհին դասախոսի անձնական սեքս ստրկուհին էր:

Մինչդեռ դատապաշտպանը վստահորեն հերքում է բոլոր մեղադրանքները:

Նրա խոսքով՝ կինը, որին բռնաբարության գործով տուժած են համարում, պարտադրված սեքսով չի զբաղվել, այլ զգացմունքներ է տածել պրոֆեսորի նկատմամբ: Իրավաբանը նաեւ վստահ է, որ ուսանողուհին, որին գտել են դասախոսի տանը, ցուցմունք կտա նրա օգտին: Պրոֆեսորին հեռացրել են աշխատանքից: Սակայն պետք է նշել, որ սա Երաժշտության ու թատրոնի ավագ դպրոցի շուրջ առաջին սկանդալը չէ: Գարնանը նախկին ռեկտորին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ