Ինչպես գիտեք, Apple -ի առաջին համակարգիչները հայտնվել են անցած դարի իննսունականներին: Այսօրվա դրությամբ աճուրդում վաճառվել է Apple-1 տեսակի մի քանի համակարգիչ, որոնցից յուրաքանչյուրը առնվազն 300 հազար դոլար արժեր:
1996-ի ապրիլի 1-ը առասպելական Apple–ի ծննդյան օրն է: Այս տարի վաճառվել է մոտ 170 նման սարք: Հասկանալի է, որ դրանց մեծ մասը վաղուց արդեն չի աշխատում, սակայն դրանք գնահատվում են որպես պատմական արժեք:
Աճուրդում առաջին համակարգիչների վաճառքի 40-ամյակի պատվին աճուրդի է դրվել Apple-1–ի եւս մեկ նմուշ: Ըստ կանխատեսումնների՝ այն պետք է վաճառվի միլիոն դոլարով: Աճուրդը կկայանա օգոստոսի 25-ին: Համակարգչի հետ միասին գնորդը կստանա նաեւ շահագործման օրիգինալ ինստրուկցիան, հատուկ տեսաերիզներ, ու մայր պլատան, հայտնում է Informing-ը: