Առայժմ նախանշաններ չկան, որ Brexit-ն ազդել է Եվրոպայի տնտեսության զարգացման վրա: Չինաստանում G20-ի խմբի նիստից հետո այս մասին հայտարարել է Գերմանիայի ԿԲ ղեկավար Յենս Վայդմանը:
Ըստ Կոմերսանտի, նա նշել է, որ հանդիպմանը ֆինանսների նախարարները հանգել են եզրակացության, որ չնայած Brexit-ին՝ համաշխարհային տնտեսությունը 2016 եւ 2017 թվականներին կամրապնդվի:
Պաշտոնյան հավելել է, որ Brexit-ը չպետք է օգտագործեն որպես լայնածավալ ֆիսկալ քաղաքականության արդարացում: