Իտալիայի ազգային խորհրդարանի Ստորին պալատի պատգամավորները սկսել են քննարկել երկրում առաջին օրինագիծը Ապենիններում մարիխուանայի օրինականացման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրինագիծը Ստորին պալատի օրակարգ է մտել 2015 թ. հուլիսի 15-ին: Նախաձեռնության հեղինակների առաջարկով՝ պետք է թույլատրվի չափահասների կողմից մարիխուանայի օգտագործումը, բայց 15 գրամից ոչ ավելի իր տանը եւ 5 գրամից ոչ ավելի տան սահմաններից դուրս: Դրանից բացի, առաջարկվում է տնամերձում աճեցնել բույսի 5 թուփ՝ առանց բերքը վաճառելու իրավունքի: Ըստ որում՝ պահպանվում է անչափահասների կողմից մարիխուանայի օգտագործման լիակատար արգելքը:
Օրինագծով նաեւ պարզեցվում է դեղատոմս եւ կանեփի հիմքով դեղեր դուրս գրելը:
Մինչ պատգամավորների քննարկումը, օրինագիծը վեճեր է հարուցել քաղաքական գործիչների շրջանում եւ լայն բանավեճ, այդ պատճառով ներկայացվել է օրինագծի 1700 ուղղում, իսկ հուլիսի վերջին նախապես նախատեսված քվեարկությունը տեղափոխվել է աշուն: Բացի այդ, քաղաքական մի շարք գործիչների կարծիքով՝ այս օրինագիծը հազիվ թե ընդունվի: